Թուրքիայի կառավարության «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության» (AFAD) 81 հոգուց բաղկացած փրկարարական խմբերը հասել են Եգիպտոսի ու Գազայի սահմանային անցակետ։ Սակայն Իսրայելը թույլ չի տվել, որպեսզի նրանք հատեն սահմանը ու հումանիտար օգնություն հասցնեն Գազա։
«AFAD»-ի պաշտոնյանները, արձագանքնելով միջադեպին, նշել են, որ ժամեր շարունակ փրկարարաներին սպասեցրել են ու թույլ չեն տվել կատարել մարդասիրական գործողություններ։ Թուրքական աղբյուրը նշում է, որ այդ միջադեպը ցույց է տալիս, որ Իսրայելը պատերազմ է մղում ոչ միայն պաղեստինցիների, այլ նաև մարդկության դեմ։
Աղբյուր՝ Yeniakit










