• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
16 Հոկտեմբեր 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • am Հայերեն
  • tr Türkçe
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
am Հայերեն tr Türkçe

Ստամբուլի ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 4-ի, 5 մարդ համարվում է անհետ կորած

11:20, 16 Հոկտեմբեր 2026
- Հանրային, ֆֆհայ
İstanbul'da sağanak, Sarıyer ve çevresinde etkili oldu. Yağış nedeniyle hasar alan araçlar görüntülendi. ( Serhat Çağdaş - Anadolu Ajansı )

İstanbul'da sağanak, Sarıyer ve çevresinde etkili oldu. Yağış nedeniyle hasar alan araçlar görüntülendi. ( Serhat Çağdaş - Anadolu Ajansı )

Share on FacebookShare on Twitter

Ստամբուլում հոկտեմբերի 15-ին գրանցվել են 1942 թվականից ի վեր ամենաուժեղ տեղումները, ինչի հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի։ Ստամբուլի նահանգապետ Դավութ Գյուլը հայտնել է, որ 5 մարդու որոնման հայտ է ներկայացվել, որոնողական աշխատանքները շարունակվում են։

Նահանգապետի խոսքով՝ քաղաքը սկսել է վերադառնալ նորմալ կյանքի, վնասի գնահատման աշխատանքները շարունակվում են, իսկ տուժած քաղաքացիներին վճարումները կսկսվեն ամենաուշը երկուշաբթի։

Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուստաֆա Չիֆթչին հայտնել է, որ 84 տարվա տեղումների ռեկորդը գերազանցել է. որոշ շրջաններում տեղումների քանակը քառակուսի մետրի վրա հասել է 272 կիլոգրամի։ Փրկվել է 3 հազար 50 մարդ։

Հոկտեմբերի 16-ին Ստամբուլի դպրոցներում դասերը դադարեցվել են։ Տեղումների շարունակվելու կանխատեսումների հետ կապված՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քաղաքացիներին կոչ է արել հետևել պաշտոնական զգուշացումներին։

Թուրքիայի ապահովագրական միությունը (TSB) հայտնել է, որ հոկտեմբերի 15-ի դրությամբ ջրհեղեղի պատճառով ապահովագրական ընկերություններին ներկայացվել է վնասի 838 հայտ։ Դրանցից 776-ը գրանցվել է հրդեհային ապահովագրության, 62-ը՝ կասկոյի շրջանակում։

TSB-ի նախագահ Ահմեդ Յաշարը նշել է. «Սրանք դեռ առաջին ծանուցումներն են։ Առաջիկա օրերին նոր հայտերի ստացմամբ և փորձագիտական աշխատանքների առաջընթացով վնասի իրական չափը կդառնա առավել հստակ»։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ օրվա ընթացքում ջրամբարների լցվածությունը մեծապես աճել է։ Սակայն ջրամբարի 100 տոկոսով լցված լինելը չի նշանակում, որ այն փլուզման կամ անվերահսկելի արտահոսքի վտանգի տակ է. առայժմ վտանգ չկա։

Աղբյուր՝ Bianet

Tags: Թուրքիաջրհեղեղստամբուլ

Ենթաբաժնի վերջին լուրերը

Թուրքիան 2027-ին ՀՆԱ-ի 4․2% աճ է կանխատեսում

16.10.2026

Ըստ կանխատեսումների՝ 2027 թ. վերջին սպառողական գնաճը կնվազի մինչև 21 տոկոս։

Թուրքիայում 15 կուսակցապետի մեղադրանք է առաջադրվել

16.10.2026

Ստուգվել են 24 քաղաքական կուսակցությունների տարբեր ժամանակաշրջանների վերջնական հաշվետվությունները։

Օջալանը ԵՄ-ին կոչ է արել մասնակցել քրդական հարցի լուծմանը

16.10.2026

Օջալանը նշել է, որ ԵՄ-ն պետք է կառուցողական դիրք որդեգրի և՛ Թուրքիայի դեմոկրատացման, և՛ քրդական հարցի լուծման հարցում։

Next Post

Օջալանը ԵՄ-ին կոչ է արել մասնակցել քրդական հարցի լուծմանը

2

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır