Регион16:41, 16 Апрель 2021
Թուրքիան մերժել է Չինաստանի պահանջը. Թուրքիա-Չինաստան լարվածությունը չի թուլանում
Վերջին օրերին թուրք-չինական լարվածությունը Չինաստանի Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջանում ապրող թյուրքական ծագում ունեցող ույղուրների հարցով չի թուլանում։
Թուրքական դատարանը մերժել է Չինաստանի պահանջը ազգությամբ ույղուր գործիչ Աբդուլքադիր Յըփչանի արտահանձման վերաբերյալ։ Թուրքական կողմի՝ պնդմամբ ույղուրցի գործչի արտահանձման համար բավարար ապացույցներ չկան։
Տեղի ունեցածին արձագանքել է Չինաստանի ԱԳՆ-ի խոսնակ Լիցզյանը։ Վերջինս կոչ է արել թուրքական դատարանին որպես «ահաբեկիչ» որակել Յըփչանին, այլապես տեղի ունեցածը չափազանց բացասական հետևանքներ կթողնի թուրք-չինական հարաբերությունների վրա։ ։
Յըփչանը ամենահայտնի ույղուր գործիչներից մեկն է, ով Պեկինի կողմից մեղադրվում է ահաբեկչության մեջ։ Յըփչանը 9 տարի չինական բանտում է անցկացրել, այնուհետև, ազատ արձակումից հետո Չինաստանից և հաստատվել Պակիստանում, ապա Սաուդյան Արաբիայում։ Իսկ 2001թ.-ին մեկնել է Թուրքիա, որտեղ էլ ապրում մինչ այժմ։
Սինցզյանում բնակվում էին թյուրքալեզուներ (ույղուրներ, ղազախներ, ղրղըզներ) եւ մոնղոլներ: Քանի որ մշակման համար պիտանի հողը Սինցզյանում քիչ է, ուստի ագրարային վերաբնակեցումը միշտ էլ բռնության է հանգեցրել:
1862թ. Սինցզյանում սկսվում է տեղաբնակ թյուրքերի ապստամբությունը, որի արդյունքում շրջանը Չինաստանից առանձնանում է: 1874թ. չինական բանակը ճնշում է մահմեդականների ապստամբությունը: Վերջին հարյուր տարիների ընթացքում ույղուրներն առնվազն երեսուն անգամ ապստամբել են Չինաստանի դեմ: Վերջին շրջանում անջատողական ուժերը հատկապես մեծ աջակցություն են ստանում Թուրքիայից:
Ույղուրների /չինարեն` հպատակ/ թվաքանակի վերաբերյալ հստակ տվյալներ չկան: Ուսումնասիրողներից ոմանք, հատկապես թուրք պատմաբանները, նրանց թիվը հասցնում են 60-80 միլիոնի, թեեւ չինական աղբյուրները խոսում են ընդամենը 15-16 միլիոնի մասին:
Последние новости из этого подраздела
В результате взрыва в торговом центре «Сурмалу» число погибших достигло 6 человек. Об этом сообщил пресс-секретарь МЧС РА Айк Костанян.
Согласно информации, Эрдоган и Алиев провели беседу в формате тет-а-тет, в ходе которой обсудили азербайджано-турецкие отношения, а также ряд региональных вопросов.
"Минобороны опубликовало фото одного из сбитых беспилотников "Байрактар", используемых ВСУ", - отмечается в сообщении.
Цитата
Стамбульская певица Марал: "Гуляя по Еревану, у меня открывается дыхание, душа наполняется неописуемօй умиротворенностью"
Популярное
календарь
валюта
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |