Политика13:27, 20 Октябрь 2021
Թուրքիայի նախագահն առաջարկում է բարձրացնել իր աշխատավարձը
Թուրքիայի խորհրդարանում ներկայացված բյուջեի նոր նախագծով նախատեսվում է 2022 թվականին բարձրացնել երկրի նախագահ Թայիփ Էրդողանի աշխատավարձը 14,4 տոկոսով։ Եթե բյուջեի նախագիծն ընդունվի, Էրդողանի աշխատավարձը 88 հազար լիրայից դառնալու է 100 հազար լիրա, ինչը համարժեք է շուրջ 11 հազար ԱՄՆ դոլարի։
Ընդդիմությունը երեկվանից սոցիալական ցանցերում քննադատում է բյուջեի նախագծում տեղ գտած այդ առաջարկը։
«Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) խորհրդարանական ֆրակցիայի ղեկավար Օզգյուր Օզելը Twitter-ի իր միկրոբլոգում, հրապարակելով տարիների ընթացքում Թուրքիայի նախագահի աշխատավարձի աճը, նշել է, որ այն 4,5 անգամ գերազանցում է նվազագույն աշխատավարձը։
«Այս միապետը պետծառայողների, բանվորների, թոշակառուների նկատմամբ ժլատ է, իսկ իր նկատմամբ՝ առատաձեռն։ Պալատին շքեղություն, իսկ քաղաքացուն թշվառություն է բաժին հասնում»,-նշել է ընդդիմադիր գործիչը։
2018 թվականին նախագահական ընտրություններում Էրդողանի գլխավոր մրցակիցը՝ «Հայրենիք» (Memleket) կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն, ևս արձագանքել է այդ առաջարկին։
Ինջեն սոցիալական ցանցի իր էջում տարածել է «100 750 լիրա․․․ Միապետ, որը բարձրացնում է իր աշխատավարձը» գրությամբ մի նկար և գրել է․ «Քե՛զ համար է կյանքը գեղեցիկ։ Ինքդ եփի՛ր, ինքդ կե՛ր»։
Последние новости из этого подраздела
На 5-й позиции — Швеция, на 6-й — Индонезия, на 7-й — Италия, на 8-й — Индия, на 9-й — Таиланд. Замыкает десятку флот Шри-Ланки.
Они подтвердили единство, суверенитет и территориальную целостность Сирии.
Напомним, газета Washington Post со ссылкой на информированные источники сообщила о телефонном разговоре Дональда Трампа и Владимира Путина в четверг.
Цитата
Стамбульская певица Марал: "Гуляя по Еревану, у меня открывается дыхание, душа наполняется неописуемօй умиротворенностью"
Популярное
На 5-й позиции — Швеция, на 6-й — Индонезия, на 7-й — Италия, на 8-й — Индия, на 9-й — Таиланд. Замыкает десятку флот Шри-Ланки.
календарь
валюта
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |