Polİtİka13:42, 03 Temmuz 2015
BBC. Թուրքիայում մեծ է արտահերթ ընտրությունների հավանականությունը

Անգամ կոալիցիա ստեղծվելու դեպքում Թուրքիայում մեծ է վաղաժամ ընտրությունների հավանականությունը: Այս մասին գրում է BBC-ի թուրքական ծառայությունը: Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ներկայացուցիչ Իսմեթ Յըլմազի՝ խորհրդարանի նախագահ ընտրվելու, կոալիցիայի հնարավոր սցենարների և ընդդիմադիր «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակցության դիրքորոշումները վերլուծող հոդվածում BBC-ն գրում է.
«ԱՇԿ-ի՝ անվավեր ձայներ կիրառելուց հետո ԱԶԿ-ի թեկնածու Իսմեթ Յըլմազի՝ Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) նախագահ դառնալով ԱԶԿ-ԱՇԿ կոալիցիայի հավանականության մեծացման մասին կարծիքներ տարածվեցին: Մինչդեռ ԱՇԿ փոխնախագահ Սեմիհ Յալչընը հայտարարեց, որ մեջլիսի նախագահի ընտրություններում ԱՇԿ-ի պահվածքը միտված չի եղել ԱԶԿ-ի հետ հնարավոր համագործակցությանը և ընդհանրապես ԱՇԿ-ն որևէ կուսակցությաան հետ կոալիցիայի վերաբերյալ բացահայտ կամ թաքուն բանակցություններ չի վարում»:
Աղբյուրի վկայությամբ՝ ԱՇԿ-ի՝ անվավեր ձայներ կիրառելով խորհրդարանի նախագահի ընտրությունների վրա ազդելը քննադատվել է մի շարք շրջանակների, այդ թվում՝ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) կողմից: Երեք ընդդիմադիր կուսակցությունների՝ մեջլիսում ավելի շատ մանդատներ ունենալու պարագայում իշխող ԱԶԿ-ի թեկնածուի նախագահ դառնալը գնահատվել է որպես իշխանությունների հաղթանակ:
«ԱԶկ-ում ևս ժխտում են ԱՇԿ-ի կողմից անվավեր ձայների կիրառման՝ ԱՇԿ-ԱԶԿ հնարավոր համագործակցությանն մասին վարկածը, սակայն ԱԶԿ-ի ներսում քիչ չեն նաև նրանք, ովքեր կարծում են, որ ԱՇԿ-ի և ԱԶԿ-ի միջև կարող էր բավական երկար կյանք ունեցող կոալիցիա ստեղծվել: Կան նաև շատ ԱԶԿ-ականներ, որոնք ճիշտ են գտնում ԺՀԿ-ի հետ կոալիցիա ստեղծելու գաղափարը»:
«Մետրոպոլ» հետազոտական կենտրոնի նախագահ Օզեր Սանջարը կարծում է, որ եթե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միջամտի, կարող է ԱԶԿ-ԱՇԿ կոալիցիա ստեղծվել, հակառակ դեպքում վարչապետ Դավութօղլուն կնախընտրի համագործակցել ԺՀԿ-ի հետ:
«Սակայն Էրդողանի մտքին, փոքրամասությունների իշխանության հետ լեզու գտնելով վաղաժամ ընտրությունների գնալն է»,- ընդգծում է Սանջարը:
Իսկ «Քաղաքական, տնտեսական և հասարակական ուսումնասիրությունների» (SETA) հիմնադրամի մասնագետներից Նեբի Միշի կարծիքով ԱԶԿ-ն կքննարկի կոալիցիայի բոլոր հնարավոր տարբերակները, քանի որ եթե առանց դա անելու վաղաժամ ընտրության գնա, ապա կկորցնի իր իշխանությունը: Բայց անգամ կոալիցիայի ստեղծվելու դեպքում երկու տարվա ընթացքում Թուրքիայում արտահերթ ընտրությունների հավանականությունը մեծ է:
Մասնագետը նշել է նաև, որ ԱՇԿ-ն ցանկանում է, որպեսզի իշխող կուսակցությունը սպառի մյուս ընդդիմադիր կուսակցությունների հետ համագործակցության բոլոր ռեսուրսները և վերջում դիմի իրեն: Այդպիսով ԱՇԿ-ն ավելի մեծ շանսեր կունենա նախարարությունների բաժանման և կոալիցիայի ղեկավարման գործում:
Bölümün son haberlerİ

Ermenistan Başbakanı, resmi ziyaret kapsamında ülkede bulunan Gürcistan Cumhurbaşkanı başkanlığındaki heyeti hükümet binasında ağırladı.

Bu değerlendirme, Gürcistan'ın Ermenistan Büyükelçisi Giorgi Sharvashidze tarafından yapıldı.

Ziyareti kapsamında Kavelashvili, Ermenistan Cumhurbaşkanı Vahagn Khachaturyan ve Tüm Ermenilerin Katolikosu Kutsal Garegin II ile görüşmeler gerçekleştirecek.
Alıntı

İranist Begijanyan, Reisi’nin ifadelerini yorumladı: “Ermenistan'a baskı yapılırsa Tahran müdahale eder”
En Çok Okunan
Aslan'ı konuşması sırasında sürekli olarak hakaret içeren sözlerle kesmeye çalışan iktidar partisi milletvekili, milli takımın eski futbolcusu Ünal Karaman oldu.
Ermenistan'da İsviçreli Ermeni gazeteci, fotoğrafçı Sönmez'in "Yaralı Yavru Kartal" kitabının tanıtımı yapıldı. Sönmez, Ermenihaber.am'e kitabını değerlendirdi.
Sevag Balıkçı, 2011'de Ermeni Soykırımı'nın anıldığı gün olan 24 Nisan'da, zorunlu askerliğini yaparken Batman'da Ağaoğlu'nun silahından çıkan kurşunla hayatını kaybetmişti.
Haberde, 2011 yılında Ermenistan’da kurulan ve günümüzde 1,5 milyar dolar değer biçilen "Picsart" şirketinin başarı öyküsüne de yer verildi.
Avrupa Birliği Dış İlişkiler ve Güvenlik Politikası Yüksek Temsilcisi Kaja Kallas, Roma'da Ermenistan Cumhurbaşkanı Vahagn Khaçaturyan ile bir araya geldi.
Takvİm
Anket
Bu yıl Ermenistan ile Türkiye devlet sınırı iki ülke vatandaşları için açılır mı?
Pİyasalar
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |