Ekonomi13:13, 16 Mayıs 2016
Նորվեգական «Statoil»-ը Թուրքիայում գազի որոնման աշխատանքներ կիրականացնի

Նորվեգական «Statoil» նավթագազային ընկերությունը համաձայնության է եկել Թուրքիայում գործունեություն ծավալող կանադական «Valeura» ընկերության հետ՝ այնտեղ բնական գազի պաշարների հայտնաբերման և ուսումնասիրության աշխատանքներ իրկանացնելու թույլտվություն ստանալու համար:
Ըստ թուրքական «Milliyet» պարբերականի կանադական ընկերությունը ընդհանուր առմամբ ստացել է 14 արտոնագիր՝ Թրակիայում բնական գազի պաշարների հայտնաբերման համար: Վերջինս նման արտոնագիր ունի Թուրքիայի Գազիանթեփ նահանգում ևս:
Այսպիսով, Թուրքիայի Թեքիրդաղ նահանգի Բինարլը շրջանում գտնվող գազի պաշարների 50 տոկոսը պատկանում էր կանադական «Valeura»-ին, իսկ մնացած 50 տոկոսը այսուհետ կպատկանի «Statoil»-ին:
Ըստ ձեռք բերված նշյալ համաձայնության` պետք է արագացվեն Թուրքիայի Թրակյա թերակղզում բնական գազի պաշարների հայտաբերման և հորատման աշխատանքները: Դրանք պետք է ավարտվեն մինչև 2017 թ:
Նշվում է, որ երկու ընկերությունների վերոնշյալ աշխատանքները ընգրկելու են 540 քառակուսի կմ տարածք:
Bölümün son haberlerİ

Bu reformların merkezinde ise vatandaşların tıbbi hizmetlere erişimini sağlayacak kapsamlı sağlık sigortası reformu yer alıyor.

Bir önceki yılın aynı döneminde, yani 2024 yılı Mart ayında, ziyaretçi sayısı 152.865 olarak kaydedilmişti.

15 Nisan tarihinde, Ermenistan Ekonomi Bakanlığı’nda Turizm Komitesi Başkanı ile Yunanistan’ın Ermenistan Büyükelçisi arasında bir toplantı gerçekleştirildi.
Alıntı

İranist Begijanyan, Reisi’nin ifadelerini yorumladı: “Ermenistan'a baskı yapılırsa Tahran müdahale eder”
En Çok Okunan
Takvİm
Anket
Bu yıl Ermenistan ile Türkiye devlet sınırı iki ülke vatandaşları için açılır mı?
Pİyasalar
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |