• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
16 Հուլիս 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Թուրքիան հանքային ռեսուրսների բազմազանությամբ աշխարհում 7-րդն է

17:11, 04 Դեկտեմբեր 2025
- Ռեգիոն, Տնտեսական, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Թուրքական մամուլը հաղորդում է, որ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարի գնահատմամբ Թուրքիան հանքային հումքի ու ռեսուրսների բազմազանությամբ աշխարհում 7-րդ տեղում է։ Նախարարը նշել է, որ ոլորտը 2024 թվականի դրությամբ հասել է 363 մլրդ լիրայի ծավալի։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բայրաքթարը «Պատասխանատու հանքագործություն» 2025 համաժողովում հիշեցրել է, որ աշխարհում հայտնի 90 տեսակի հանքանյութերից 70-ը հայտնաբերված է Թուրքիայի տարածքում։

Անցած տարի երկրի հանքային արտահանումը կազմել է մոտ 6 մլրդ դոլար, իսկ այս տարվա առաջին 11 ամիսներին՝ 5․1 միլիարդ դոլար։ Տարվա ավարտին ակնկալվում է 6 մլրդ դոլարը գերազանցող արդյունք։ Բայրաքթարի խոսքով՝ Թուրքիան բորի, նատրիումի կարբոնատի, գիպսի և քրոմի արտադրությամբ աշխարհի առաջատար առաջին հինգ երկրների շարքում է։

Նախարարը նշել է, որ հանքագործության ոլորտում շուրջ 141 հազար մարդ է զբաղված, իսկ կառավարության ռազմավարական նպատակն է բարձրացնել ոլորտի բաժինը երկրի ՀՆԱ-ում՝ ներկայիս մոտ 0․6%-ից հասցնելով 5%-ի։ Նա ընդգծել է, որ Անկարան ցանկանում է զարգացնել հանքագործությունը «բնապահպանական նորմերին համահունչ և հումքը բարձրարժեք արտադրանքի վերածող մոտեցմամբ»։

Նշվում է նաև, որ Էսքիշեհիր-Բեյլիքովա տարածաշրջանում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում կատարված 125 հազար մետրից ավելի հորատումներով հայտնաբերվել է 694 մլն տոննա եզակի հանքային ռեզերվ, որը համարվում է մեկ վայրում աշխարհի երկրորդ խոշոր պաշարը։

Աղբյուր՝ tekha.com.tr

Ենթաբաժնի վերջին լուրերը

Թուրքիայի օդային տարածքով յուրաքանչյուր 14 վայրկյանը մեկ ինքնաթիռ է անցնում

16.07.2026

Ընթացիկ տարվա 1-ին կիսամյակում ներքին, արտաքին և տրանզիտային չվերթերի ընդհանուր թիվը Թուրքիայում հասել է 1.113.986-ի

Թուրքիայի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Կիպրոս կղզու վերաբերյալ

16.07.2026

«Ավելի քան կես դար Թուրքիաի ԶՈՒ-ն մնում է խաղաղության, անվտանգության և կայունության երաշխիքը Կիպրոսում»:

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը 191 մլն դոլարի եկամուտ է ապահովել Թուրքիային

16.07.2026

Հուլիսի 7-ից 8-ն Անկարա էր այցելել 7000 օտարերկրացի: Նրանց կացության համար օգտգործվել էր 23 հյուրանոց:

Next Post

2025-ին Թուրքիայում ամենաշատը որոնվել են մարզիկների անուններ

68

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır