«Եվրոպական հեռարձակողների միությունը» (EBU) չնայած բազմաթիվ դժգոհությունների և քննադատությունների թույլատրել է Իսրայելի մասնակցությունը «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթին։ Ժնևում EBU-ի նիստում քննարկման են դրվել նաև մրցույթի մասնակցության նոր կանոնները, ինչպես նաև Իսրայելի հանրային հեռարձակող KAN–ի կարգավիճակի հարցը։
Թուրքիայի պետական հեռուստատեսության՝ TRT-ի ներկայացուցիչները, քննադատել են այդ որոշումը՝ ընդգծելով, որ «Իսրայելի մասնակցությունը հակասում է մրցույթի արժեքներին»։ «TRT»-ի պատվիրակությունը նշել է նաև, որ Իսրայելը «տասնյակ տարիներ շարունակող ճնշումների և ողջ աշխարհի աչքի առաջ իրակնացվող ցեղասպանության» պատճառով չի կարող լինել մրցույթի մասնակից։
EBU-ի նիստում Իսրայելի ներկայացուցչի ելույթի ժամանակ TRT-ի պատվիրակությունը ցուցադրաբար լքել է դահլիճը՝ որպես բողոքի ժեստ։ Իռլանդիայի հանրային հեռարձակող «RTE»-ն էլ հայտարարել է, որ ներկայիս պայմաններում իենց մասնակցությունը «խղճի տեսանկյունից անընդունելի է»։
Նիստի ավարտին EBU-ն վերջնականորեն ընդունել է նոր կանոնները և որոշել, որ Իսրայելի հանրային հեռարձակող «KAN»-ի մասնակցության համար առանձին քվեարկություն անցկացնելու անհրաժեշտություն չկա։ Որոշումից անմիջապես հետո մի քանի երկրի՝ Բելգիայի, Իսլանդիայի, Իսպանիայի, Սլովենիայի, Իռլանդիայի և Նիդեռլանդների ներկայացուցիչները հայտարարել են 2026-ի մրցույթը բոյկոտելու և դրան չմասնակցելու մասին։
Աղբյուր՝ Trt Haber







