Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան Ստամբուլում հանդիպել է Հունաստանի քաղաքացիական պաշտպանության նախարար Միխալիս Քրիսոխոիդիսի հետ։ Նախարարները քննարկել են երկու երկրների միջև անվտանգության ոլորտում համագործակցության հնարավորությունները, հատկապես կազմակերպված հանցավորության, ահաբեկչական կազմակերպությունների, միգրանտների մաքսանենգության դեմ պայքարը:
Այդ համատեքստում կողմերն անդրադարձել են օպերատիվ տեղեկատվության փոխանակմանը և հանցագործների արտահանձնմանն առնչվող հարցերին։Յերլիքայան շնորհակալություն է հայտնել հույն գործընկերոջն այցելության և արդյունավետ հանդիպման համար։
Աղբյուր՝ Anadolu ajansı









