Թուրքական մամուլի փոխանցմամբ՝ Վան նահանգում արևային էլեկտրակայանների տեղադրված հզորությունը 2025 թվականի դրությամբ հասել է 223․7 Մգվտ-ի։ Երկարատև արևային օրերը, բարձրադիր աշխարհագրական դիրքը և համապատասխան հողային ռեսուրսները Վանը դարձնում են վերականգնվող էներգիայի ներդրումների համար կարևոր ուղղություն։
Հաղորդվում է, որ գործող և ծրագրավորվող նոր նախագծերի շնորհիվ Վանը նպատակ ունի ավելացնել էլեկտրաէներգիայի արտադրությունը ոչ միայն ներքին պահանջարկի, այլև տարածաշրջանային մատակարարման համար՝ ամրապնդելով Թուրքիայի էներգետիկ անվտանգությունը և մաքուր էներգիայի արտադրության կարողությունները։
Աղբյուր՝ haberler.com
Աշխարհի ամենաարտասովոր վայրերից մեկը գտնվում է Թուրքիայում
Այս արտասովոր վայրի բազալտե ժայռափոր քարերն ու սյուները ստեղծել են երկրաբանական հրաշք։





