• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
8 Հոկտեմբեր 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • am Հայերեն
  • tr Türkçe
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
am Հայերեն tr Türkçe

Իգդիրում քննարկվել է հայ-թուրքական սահմանի բացումը և զբոսաշրջային աշխուժացումը

17:38, 22 Հունվար 2026
- Ռեգիոն, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Թուրքական «Yeşil İğdir» լրատվական կայքը հայտնել է, որ Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) Իգդիրի մարզային կառույցի ղեկավար Նիզամեթթին Ադան հանդիպում է ունեցել տեղական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Օրակարգում է եղել Ալիջան սահմանային անցակետի բացումը, Հայաստանի հետ հնարավոր զբոսաշրջային աշխուժացումը և տեղական ինքնակառավարման մարմինների բացթողումները։

Նշվում է, որ Ադան ընդգծել է Ալիջան անցակետի հնարավոր բացման դեպքում Հայաստանից ժամանող զբոսաշրջիկների ընդունման հարցում նախապատրաստական աշխատանքների կարևորությունը՝ տեղեկացնելով, որ այդ նպատակով պատրաստվել և համապատասխան պետական կառույցներին է ներկայացվել համապարփակ զբոսաշրջային զեկույց։

Նա մասնավորապես նշել է. «Մինչ սահմանային անցակետի բացումն անհրաժեշտ է ավարտել բոլոր նախապատրաստական աշխատանքները։ Նախկինում թույլ տրված ռազմավարական սխալների պատճառով մենք կորցրինք իրանցի զբոսաշրջիկներին։ Եթե այժմ անհրաժեշտ քայլեր չձեռնարկվեն, նույն կերպ կարող ենք կորցնել նաև Հայաստանից ժամանող զբոսաշրջիկներին։ Սահմանամերձ քաղաք լինելու հնարավորությունը պետք է ճիշտ օգտագործել»։

Ադան, որպես դրական օրինակ, նշել է հարևան Վանի փորձը, որտեղ զբոսաշրջիկների համար ապահովվում է կազմակերպված և անվճար տրանսպորտ սահմանից դեպի քաղաք և հակառակ ուղղությամբ, ինչը, նրա խոսքով, զգալիորեն նպաստել է զբոսաշրջության զարգացմանը։ Միևնույն ժամանակ նա քննադատել է Իգդիրի քաղաքային ենթակառուցվածքների աշխատանքը և քաղաքի մաքրության վիճակը՝ նշելով, որ քաղաքում բացակայում են անգամ ամենահիմնական պայմանները, այդ թվում՝ հասարակական զուգարանները։

Ելույթն ամփոփելով՝ նա կոչ է արել տեղական իշխանություններին, գործարարներին և բնակչությանը համախմբվել՝ ընդգծելով, որ միայն համատեղ և ժամանակին ձեռնարկված քայլերով հնարավոր կլինի արդյունավետ օգտագործել սահմանամերձ դիրքի ընձեռած հնարավորությունները և ապահովել այցելուների պատշաճ ընդունելությունը։

Աղբյուր՝ Yeşil İğdir

Ենթաբաժնի վերջին լուրերը

Թուրքիայի համախառն ազգային եկամուտը հասել է 1.27 տրլն դոլարի

08.10.2026

Ըստ վիճակագրության՝ 2024-ի համեմատ Թուրքիայի համախառն ազգային եկամուտն աճել է 41.4%-ով։

Սոմալիլենդն Իսրայելից խնդրում է աջակցություն Թուրքիայի դեմ

08.10.2026

Սոմալիլենդն անհանգստացած է Սոմալիում Թուրքիայի ունեցած ռազմական ներկայությամբ։

Ստամբուլում 7 հարկանի շենք է փլուզվել

08.10.2026

Փլուզման հետևանքով փլատակների տակ է մնացել 7 մարդ։

Next Post

Էրդողան․ «Նոր աշխարհակարգում Թուրքիան լինելու է ուժային կենտրոններից մեկը»

1

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır