Լիբիայի ներկայացուցիչների պալատի կողմից Թուրքիայի հետ ծովային գոտիների սահմանազատման մասին 2019 թ. համաձայնագրի հաստատումից հետո փաստաթուղթը հրապարակվել է Լիբիայի պաշտոնական տեղեկագրում՝ քարտեզներով և աշխարհագրական կոորդինատներով։ Դրանով համաձայնագրի վավերացման գործընթացը պաշտոնապես ավարտվել է։
2026 թ. N8 օրենքով հաստատված համաձայնագիրը սահմանում է Թուրքիայի և Լիբիայի միջև Միջերկրական ծովում մայրցամաքային շելֆի և բացառիկ տնտեսական գոտիների սահմանները։ Դրանք որոշվել են 36 աշխարհագրական կոորդինատային կետերի հիման վրա։ Համաձայնագիրը բաղկացած է 6 հոդվածից և 2 հավելվածից։
Ըստ փաստաթղթի՝ կողմերից որևէ մեկի՝ երրորդ երկրի հետ բացառիկ տնտեսական գոտիների սահմանազատման շուրջ բանակցություններ սկսելու դեպքում նա պարտավոր է տեղեկացնել մյուս կողմին և խորհրդակցություններ անցկացնել նրա հետ։ Նախատեսվում է նաև համատեղ կարգավորումների մշակման հնարավորություն՝ երկու երկրների տնտեսական գոտիների միջև գտնվող բնական ռեսուրսների շահագործման համար։
Աղբյուր՝ TRT Haber




