• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
10 Նոյեմբեր 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • am Հայերեն
  • tr Türkçe
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
am Հայերեն tr Türkçe

Թուրքիայի ՊՆ-ն՝ ԱՄՆ-Իրան լարվածության մասին

15:40, 29 Հունվար 2026
- Ռեգիոն, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան հարաբերություններում սրվող լարվածության պայմաններում երկրի սահմանների անվտանգությունը ապահովվում է բարձր մակարդակով: Եվ համապատասխան բոլոր միջոցները ձեռնարկվել են պետական մարմինների համակարգմամբ։ Հայտարարության մեջ նշվում է, որ Անկարան չի ցանկանում նոր բախումներ տարածաշրջանում և շարունակում է ջանքերը՝ խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ՝ միաժամանակ պատրաստ լինելով հնարավոր բացասական զարգացումներին։

Իսկ նախարարության խոսնակ Զեքի Աքթյուրքը ճեպազրույցի ընթացքում հայտնել է, որ Թուրքիայի զինված ուժերը վերջին մեկ շաբաթում շարունակել են հակաահաբեկչական գործողությունները սահմանների ներսում և դրանցից դուրս։ Նրա խոսքով՝ այդ ընթացքում ևս 4 PKK-ական զինյլա (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) հանձնվել է, իսկ Սիրիայի գործողությունների գոտում ոչնչացված թունելների ընդհանուր երկարությունը հասել է 753 կմ-ի։ Սահմանային հսկողության շրջանակում ձերբակալվել է 173 անձ և կանխվել են սահմանը ապօրինի հատելու փորձեր։

Թուրքիայի ՊՆ-ն նաև անդրադարձել է Սիրիայում տիրող իրավիճակին՝ նշելով, որ Դամասկոսի և Սիրիայի դեմոկրատական ուժերի (SDG) միջև ձեռք բերված հրադադարի խախտումները բացասաբար են ազդում ինտեգրման գործընթացի վրա։ Ըստ հայտարարության՝ «SDG»-ն չի պահպանում մարտի 10-ի և հունվարի 18-ի համաձայնությունները, շարունակելով հրադադարի խախտումները։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը վերահաստատել է, որ «մեկ պետություն, մեկ բանակ» սկզբունքի շրջանակում շարունակելու է աջակցել Սիրիայի տարածքային ամբողջականությանը, ահաբեկչության դեմ պայքարին և երկրի պաշտպանական կարողությունների ամրապնդմանը։

Աղբյուր՝ t24.com.tr

Ենթաբաժնի վերջին լուրերը

Աշխատավարձերի գնողունակության վարկանիշում Թուրքիան 50-րդն է

09.11.2026

Ցանկում ներառված է 142 երկիր և գնողունակության համեմատության մեջ:

Cumhurbaşkanı Recep Tayyip Erdoğan, 28 yıl sonra Ermenistan işgalinden kurtarılan Dağlık Karabağın sembol şehri Şuşada Azerbaycan Cumhurbaşkanı İlham Aliyev tarafından resmi törenle karşılandı.

Kronos. «Էրդողանը գնաց Շուշի, Ալիևի դիրքորոշումը մեղմացավ, գալիս է Անթալիա»

09.11.2026

Թուրքական լրատվամիջոցը մեկնաբանել է Անկարայի և Բաքվի լարված հարաբերությունները։

Թուրքիայում հայկական եկեղեցու կողքին մզկիթ է կառուցվում

09.11.2026

Մարաթուկի Սուրբ Աստվածածին եկեղեցին վերանորոգվել ու բացվել է զբոսաշրջային այցերի համար։

Next Post

ԱՄՆ վիզա ստանալու համար Թուրքիայի քաղաքացիների սոցհաշիվները պիտի բաց լինեն

8

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır