• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
21 Հուլիս 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Թուրքիայում դպրոցների անվտանգության հարցով քննարկում կանցկացվի

10:16, 16 Ապրիլ 2026
- Ռեգիոն, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուստաֆա Չիֆթչին հայտարարել է, որ ապրիլի 17-ին կանցկացվի լայնածավալ խորհրդակցություն՝ նահանգապետերի և նահանգային կրթության վարչությունների ղեկավարների մասնակցությամբ։ Հանդիպմանը կմասնակցի նաև կրթության նախարար Յուսուֆ Թեքինը։

Քննարկման ընթացքում կդիտարկվեն դպրոցներում և դրանց հարակից տարածքներում իրականացվող և իրականացվելիք անվտանգության միջոցառումները։ Խորհրդակցությունը տեղի կունենա ՆԳՆ անվտանգության և արտակարգ իրավիճակների համակարգման կենտրոնում (GAMER), իսկ մարզային պատասխանատուները կմասնակցեն տեսաժողովի ձևաչափով։

Նախարարը խորհրդակցությունից հետո կմեկնի երկրի արևելյան հատվածում գտնվող Քահրամանմարաշ քաղաք՝ մասնակցելու դպրոցում տեղի ունեցած զինված հարձակման զոհերի հուղարկավորությանը։

ՆԳՆ հաղորդմամբ՝ տեղի ունեցած հարձակումից հետո ուժեղացվել են դպրոցների անվտանգության միջոցառումները, իսկ այժմ քննվում են դեպքերի բոլոր հանգամանքները՝ բազմակողմ ձևաչափով։ Նշվում է, որ գործընթացին ներգրավված են իրավապահ, կրթական և սոցիալական կառույցները: Իշխանությունները նաև զգուշացրել են, որ սոցցանցերում ապատեղեկատվություն տարածող կամ դեպքերը շահարկող անձանց նկատմամբ կձեռնարկվեն համապատասխան քայլեր։

Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին և 15-ին Թուրքիայի Շանլըուրֆա և Քահրամանմարաշ նահանգների դպրոցներում տեղի էին ունեցել զինված հարձակումներ: Հարձակումների հետևանքով վիրավորվել է ավելի քան 30 մարդ, իսկ սպանվել 9: Երկու դեպքում էլ հարձակվողներն ինքնասպան են եղել:

Աղբյուր՝ Trt Haber

Ենթաբաժնի վերջին լուրերը

Թուրքիան ակտիվացնում է արտաքին առևտրային քաղաքականությունը

21.07.2026

2026-ի 1-ին կեսին թուրքական կողմը նոր շուկաներ դուրս գալու համար 57 երկրի հետ իրականացրել է 152 բարձրաստիճան հանդիպում:

Թուրքիայի ամենաարտասովոր սահմանը

21.07.2026

Բարթընի և Քասթամոնուի լողափը կտրող գետակը հանգստացողներին թույլ է տալիս մի քանի քայլով մի նահանգից անցնել մյուսը։

Վրաստանն Ադրբեջանի հետ կիրառում է Թուրքիայի հետ արդեն փորձած համակարգը

21.07.2026

Երկու երկրների վերջնական նպատակն է հրաժարվել թղթային փաստաթղթերից և անցնել էլեկտրոնային ձևաչափի։

Next Post

Ավարտվել է Թուրքիայի և Պակիստանի համատեղ զորավարժությունը

68

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır