• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
29 Հոկտեմբեր 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • am Հայերեն
  • tr Türkçe
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
am Հայերեն tr Türkçe

Financial Times․ «Թուրքիան փորձում է բացել Հայաստանի սահմանը՝ «Միջին միջանցքի» ծրագրի շրջանակում»

13:59, 20 Ապրիլ 2026
- Ռեգիոն, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

«Financial Times»-ում հրապարակված վերլուծության համաձայն՝ Թուրքիան դիտարկում է Հայաստանի հետ փակ սահմանը վերաբացելու հնարավորությունը՝ Եվրոպան և Ասիան կապող նոր առևտրային ուղի ձևավորելու նպատակով։

Խոսքը մասնավորապես Ալիջանի սահմանային անցակետի մասին է, որը փակ է շուրջ 32 տարի։ Ըստ վերլուծության՝ Անկարան արդեն սկսել է սահմանային անցակետի ենթակառուցվածքների նախապատրաստական աշխատանքներ։

Նշվում է, որ այս քայլը կարող է դառնալ «Միջին միջանցքի» կարևոր բաղադրիչ, որը Չինաստանից դեպի Եվրոպա բեռների տեղափոխման տևողությունը կարող է կրճատել մոտ 40 օրից մինչև 12–15 օր։

Վերլուծության մեջ նշվում է նաև ԱՄՆ աջակցությամբ առաջ քաշվող TRIPP նախաձեռնությունը, որի նպատակը այլընտրանքային առևտրային ուղիների ձևավորումն է՝ շրջանցելով ծովային երթուղիները, այդ թվում՝ Հորմուզի նեղուցը։

Միևնույն ժամանակ, փորձագետները նշում են, որ նախագիծը բախվում է մի շարք լուրջ խոչընդոտների՝ ենթակառուցվածքային սահմանափակումներ, տարբեր չափանիշներով երկաթուղային համակարգեր, բարդ մաքսային ընթացակարգեր և տարածաշրջանային աշխարհաքաղաքական ռիսկեր։

Ըստ վերլուծական հոդվածի՝ Թուրքիան փորձում է ամրապնդել իր դիրքը որպես տարածաշրջանային տրանսպորտային և էներգետիկ հանգույց, սակայն ծրագրի իրականացումը մեծապես կախված է քաղաքական պայմաններից և տարածաշրջանային կայունությունից։

Աղբյուր՝ www.turkiyegorus.com

Ենթաբաժնի վերջին լուրերը

Ֆիդանը կմեկնի ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի հանդիպմանը

29.10.2026

Սպասվում է, որ Թուրքիայի արտգործնախարարը կանդրադառնա Սև ծովում ու Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակին։

Պակիստանը շնորհավորել է Թուրքիային

29.10.2026

Շեհբազ Շարիֆը կարևորել է երկու երկրների միջև եղբայրական կապերը։

Թուրքիայում ԱԲ-ով կպայքարեն կանանց ուղղված խտրականությունների դեմ

29.10.2026

Կխրախուսվեն նաև կանանց նկատմամբ դրական վերաբերմունքի ձևավորմանը նպաստող նախաձեռնությունները։

Next Post

Թուրքիայի բնակչության 24.8%-ը երեխաներ են

7

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır