Կարսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Զամին Ալիևը և Ստամբուլում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության առևտրի ներկայացուցիչ Թամերլան Թագիևն այցելել են Կարսի առևտրաարդյունաբերական պալատ։ Կարսի առևտրաարդյունաբերական պալատի (KATSO) նախագահ Քադիր Բոզանը խոսել է այն քայլերից, որոնք կապրապնդեն Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները տնտեսական ոլորտում։ Նա նաև հույս է հայտնել, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև ամուր եղբայրական կապերն էլ ավելի կամրապնդվեն տնտեսական համագործակցության միջոցով։
Խորհրդակցություններ են անցկացվել երկու երկրների առևտրային հարաբերությունների զարգացման, փոխադարձ առևտրային ներդրումների ու տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները զարգացնելու վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել նաև Կարսի ու Բաքվի միջև ուղիղ չվերթների մեկնարկին և նշվել է, որ այդ քայլը կբարձրացնի ինչպես առևտրային ակտիվությունը, այնպես էլ զբոսաշրջային ներուժը։
Ընդգծվել է նաև, որ, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի կյանքի կոչումը կբարձրացնի Կարսի ռազմավարական նշանակությունը և կամրապնդի քաղաքի ներուժը՝ դառնալու լոգիստիկ կենտրոն։
Աղբյուր՝ Habertürk









