• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
7 Օգոստոս 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Թուրքիայի պետական լրատվական գործակալության անդրադարձը՝ Անիի կամրջի վերականգնմանը

16:46, 12 Մայիս 2026
- Գլխավոր, Մշակույթ, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալությունը հրապարակել է հոդված Անիի կամրջի վերականգնման մասին։ Կամուրջը ներկայացվել է որպես քաղաքակրթությունների միջև առևտրի և մշակութային փոխազդեցության խորհրդանիշներից մեկը։ Նշվել է, որ Անիի կամրջի համատեղ վերականգնման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը ոգևորել է նաև տարածաշրջանի բնակիչներին ու պատմաբաններին։

Թուրքիայի Կովկասի համալսարանի դասախոս և Անիի հնավայրի պեղումների ղեկավար Մուհամմեթ Արսլանը նշել է, որ Անիում պահպանված տարբեր քաղաքակրթություններին պատկանող ճարտարապետական հետքներն այն դարձնում են համաշխարհային պատմության համար կարևոր հնագիտական տարածք։ Նա մասնավորապես նշել է.

«Սա Անատոլիայում թուրք-իսլամական պատմության սկզբնակետն է։ Անատոլիայի առաջին թուրք-իսլամական քաղաքն է։ Մենք գիտենք, որ այստեղ սելջուկների կողմից կառուցվել են քաղաքի համար անհրաժեշտ բոլոր կառույցները՝ առաջին մզկիթը, մեսջիդը, գերեզմանոցը, բաղնիքը, շուկան և այլն։ Այս վայրը կարևոր հնագիտական տարածք է թե՛ համաշխարհային պատմության, թե՛ Անատոլիայում թուրք-իսլամական պատմության տեսանկյունից։ Քաղաքում մինչ օրս կանգուն մնացած պատմաճարտարապետական հուշարձաններ կան։ Դրանցից մեկն էլ Անիի կամուրջն է»։

Արսլանը շեշտել է, որ ստորագրված համատեղ վերականգնման արձանագրությունը այս բացառիկ համաշխարհային ժառանգության պահպանման ուղղությամբ կատարված ամենակարևոր քայլերից մեկն է։ Նշենք, որ Հայաստանն ու Թուրքիան որոշում են կայացրել համատեղ վերականգնել Անիի պատմական կամուրջը (Մետաքսի ճանապարհ)։ Արսլանը նաև հավելել է.

«Արձանագրության շրջանակում երկու երկրները համատեղ կվերականգնեն այս կամուրջը։ Համաշխարհային ժառանգություն ունեցող այս կամրջի պահպանությունը մեզ համար ողջունելի զարգացում է։ Այն, որ սա նաև Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի մի մասն է, նույնպես կարևոր է։ Կպատրաստվեն կամրջի վերականգնման նախագծերը։ Կամուրջն ու դրա շրջակայքը հնագիտական պեղումների կարիք ունեն։ Մենք ևս, այն ներառել ենք 2026-ի պեղումների ծրագրում։ Վերականգնումը կիրականացվի միջազգային վերականգնողական սկզբունքներին համապատասխան և բնօրինակին համապատասխան ձևով»։

Աղբյուր՝ Anadolu

Ենթաբաժնի վերջին լուրերը

Թուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը Ռուսաստանում

07.08.2026

Թուրքական տեքստիլի «Madame Coco» ցանցը Ռուսաստանում շահագործում էր 29 խանութ:

Երգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել Թուրքիայում

07.08.2026

Արտիստի անվամբ Թուրքիայում տարբեր ապրանքանիշներ էին գրանցվել։

Ըստ Հուլուսի Աքարի՝ Թուրքիան սպառնալիք չէ որևէ երկրի համար

07.08.2026

Թուրքիայի նախկին ՊՆ նախարարը գրառում է արել տարածաշրջանային խաղաղության վերաբերյալ։

Next Post

Էրդողանի խորհրդականը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են Թուրքիա-Հայաստան հարաբերությունները

68

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır