• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
10 Հուլիս 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

ԵՄ-ն հանուն ՆԱՏՕ-ի «չի նկատում» Թուրքիայում ժողովրդավարության տապալումը

11:54, 11 Հունիս 2026
- Քաղաքական, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Բրիտանական «The Economist» պարբերականը վերլուծական հոդված է հրապարակել, որտեղ նշվում է, որ ՆԱՏՕ-ում Թուրքիայի կարևորության մեծացման պատճառով Եվրոպան աչք է փակում երկրում ժողովրդավարության տապալման վրա և շարունակում է համագործակցել ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

«Ինչու՞ է ՆԱՏՕ-ի հանդեպ Թուրքիայի սերն աճել» վերնագրով հոդվածում նշվում է, որ Գերմանիայից բացի ՆԱՏՕ-ի և ոչ մի անդամ չի բարձրաձայնում Էրդողանի կողմից ընդդիմության դեմ մղվող «իրավական պատերազմի» մասին։ Որպես օրինակ նշվում է վերջերս՝ մայիսի 21-ին, թուրքական դատարանի կողմից գլխավոր ընդդիմադիր ուժի՝ «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Օզգյուր Օզելին պաշտոնից հեռացնելու որոշումը, որին Եվրոպան այդպես էլ չարձագանքեց։

Նշվում է նաև, որ Եվրոպական և ոչ մի երկիր (բացառությամբ Ուկրաինայի) չունի այնքան մեծ ու փորձառու բանակ, որքան ունի Թուրքիան։ Բացի այդ, Բոսֆորի և Դարդանելի նեղուցների նկատմամբ վերահսկողությունը Անկարային հնարավորություն է տալիս զսպել Ռուսաստանին Սև ծովում։

Որպես «լռության» հերթական պատճառ ընդգծվում է նաև թուրքական ռազմարդյունաբերական ընկերությունների դերը, հատկապես անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) արտադրող «Baykar»-ը, որը դարձել է եվրոպական բանակների կարևոր մատակարարը։ Ընկերությունը խոշոր պայմանագրեր ունի Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի, Լեհաստանի, Ռումինիայի և այլ երկրների հետ։

Այս ամենին զուգահեռ ասվում է, որ չնայած ՆԱՏՕ-ում Թուրքիայի դերի մեծացմանը, Անկարայի և դաշնակիցների հարաբերությունները հարթ չեն։ Թուրքիան մեղադրում է ՆԱՏՕ-ին իր հարավային սահմաններից եկող սպառնալիքների նկատմամբ անտարբեր լինելու մեջ։

Բացի այդ, առկա է լուրջ տարաձայնություն Ռուսաստանի հարցում. եթե եվրոպացիները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կառավարությունը համարում են ամենամեծ սպառնալիքն իրենց համար, ապա Էրդողանը չի կիսում այդ տեսակետը։

Աղբյուր՝ Kronos / The Economist

Ենթաբաժնի վերջին լուրերը

Ստամբուլում անհայտ անձը վնաս է հասցրել հայկական եկեղեցու գերեզմանատանը

09.07.2026

Կ. Պոլսո Հայոց պատրիարքարանը դատապարտում է սրբազան արժեքների և հավիտենական հանգստավայրերի դեմ գործած հարձակումը։

Էրդողան. «Հարավային Կովկասի հարցը չի եղել իմ ու Թրամփի օրակարգում»

09.07.2026

Ըստ Թուրքիայի նախագահի՝ ցանկացած պահի կարող են Թրամփի հետ հեռախոսով քննարկել նման հարցերը։

Անթալիան մնում է ռուս զբոսաշրջիկների հիմնական հանգստավայրը

09.07.2026

2026-ի ամռանը Ռուսաստանից Թուրքիա չվերթների 80%-ը իրականացվում է դեպի Անթալիա։

Next Post

Թրամփ. «Չեմ կարծում, որ իմ նախագահության օրոք Թուրքիա-Իսրայել հակամարտություն կլինի»

66

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır