Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK) տվյալներ է հրապարակել ընթացիկ տարվա առաջին կեսին Թուրքիայի՝ զբոսաշրջության ոլորտից ստացված եկամուտի վերաբերյալ։ Նշվում է, որ 6 ամսվա ընթացքում զբոսաշրջությունից ստացվել է 25 մլրդ 746 մլն 177․000 դոլար։
Հրապարակված տվյալները նաև ցույց են տալիս, թե ամենաշատը զբոսաշրջիկների ինչի վրա են գումար ծախսել։ Պարզվել է, որ Թուրքիայում զբոսաշրջիկներն ամենաշատը գումար են ծախսել սննդի և խմիչքի վրա մոտ 5 մլրդ 904 մլն 388․000 դոլար։ Գաստրոնոմիան դարձել է զբոսաշրջային եկամուտների բարձրացմանը նպաստող գործոններից մեկը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է մոտ 9 % աճ։
Բացի վերոնշյալից զբոսաշրջիկները շատ գումար են ծախսել հագուստ ու կոշիկ գնելու համար։ Նրանք դրանց համար ծախսել են շուրջ 2 մլրդ 196 մլն 385․ 000 դոլար։ Բացի սննդից, խմիչքից ու հագուստից զբոսաշրջիկները գումար են ծախսել նաև հուշանվերների համար՝
Աղբյուր՝ Turkiyeturizm.com





