Թուրքիայի «Resmi Gazete» պաշտոնական տեղեկագրում հրապարակվել է որոշում, ըստ որի Սիրիայի դիվանագիտական անձնագիր ունեցող անձինք Թուրքիա մուտք գործելու համար կազատվեն վիզայից։
Դիվանագիտական անձնագիր ունեցող Սիրիայի քաղաքացիները զբոսաշրջային նպատակով Թուրքիա այցելելու դեպքում յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում կարող են երկրում մնալ մինչև 90 օր՝ առանց վիզայի։ Նրանք նաև Թուրքիայի տարածքով տարանցիկ անցումների դեպքում էլ կազատվեն վիզա ստանալու պահանջից։
Աղբյուր՝ Dünya




