Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում ունեցած ելույթի ժամանակ ուշագրավ միջադեպ է եղել։
Էրդողանը ելույթի հենց սկզբից անդրադարձել է Գազայում տիրող իրավիճակին՝ քննադատելով Իսրայելի գործողությունները և միջազգային հանրությանը կոչ անելով լռություն չպահպանել Գազայում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ։
Էրդողանի՝ Գազային և Իսրայելին վերաբերող հայտարարությունների ընթացքում ՄԱԿ-ում Իսրայելի ներկայացուցիչը և այդ երկրի պատվիրակության անդամները լքել են Գլխավոր ասամբլեայի նիստերի դահլիճը։
Թուրքիայի նախագահը ելույթի ընթացքում շարունակել է քննադատել Իսրայելի գործողությունները Գազայում՝ ընդգծելով միջազգային հանրության արձագանքի անհրաժեշտությունը։

Աղբյուր՝ Sözcü



