• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
19 Հոկտեմբեր 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • am Հայերեն
  • tr Türkçe
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
am Հայերեն tr Türkçe

Թուրքիան և Բելգիան վերսկսում են իրենց շփումները

16:48, 19 Հոկտեմբեր 2026
- Տնտեսական, Քաղաքական, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում հոկտեմբերի 20-ին տեղի կունենա Թուրքիայի և Բելգիայի արտաքին գործերի, արդարադատության և ներքին գործերի նախարարների 4-րդ հանդիպումը։

Ինչպես հայտնում է Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը, թուրքական պատվիրակությունը կգլխավորեն արտգործնախարար Հաքան Ֆիդանը, ներքին գործերի նախարար Մուստաֆա Չիֆթչին և արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքը։

Նման ձևաչափով նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել 2016 թ. Անկարայում։

Հանդիպման ընթացքում կողմերը նախատեսում են քննարկել երկկողմ համագործակցության օրակարգը, մասնավորապես՝ ահաբեկչության դեմ պայքարը, դատական և ոստիկանական ոլորտներում համագործակցությունը, ռազմական արդյունաբերությունը, ինչպես նաև վիզային և միգրացիոն հարցերը։ Անդրադարձ կարվի նաև տարածաշրջանային ու միջազգային զարգացումներին։

Բելգիա կատարած այցի շրջանակում Ֆիդանը նախատեսում է առանձին հանդիպումներ ունենալ նաև Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։

Անդրադառնալով երկկողմ հարաբերությունների դինամիկային՝ գործակալությունը նշում է, որ վերջին շրջանում ակտիվացած բարձրաստիճան շփումները նպաստել են տարբեր ոլորտներում համագործակցության խորացմանը։ Մասնավորապես՝ մայիսի 10-14-ը Թուրքիա էր այցելել Բելգիայի թագուհու գլխավորած տնտեսական պատվիրակությունը։

2025թ. երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 9.2 մլրդ դոլար և կողմերի նպատակն է այն հասցնել 15 մլրդ դոլարի։ Երկկողմ հարաբերություններում կարևոր դեր է խաղում նաև Բելգիայում բնակվող շուրջ 300.000 թուրքական համայնքը, որը ծառայում է որպես կապող օղակ երկու երկրների միջև։

Աղբյուր՝ Anadolu

Tags: ԲելգիաԹուրքիա

Ենթաբաժնի վերջին լուրերը

Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի»

19.10.2026

Թուրքիայում արձանագրվել է միկրոպլաստիկ լուրջ աղտոտում, ինչը ջրանցքներով հասնում է Միջերկրական ծով։

Նեթանյահու. «Էրդողանն ամեն օր Իսրայելը ոչնչացնելու կոչեր է անում»

19.10.2026

Նաև ասել է, որ Թուրքիան օկուպացրել է ԵՄ անդամ Կիպրոսի հյուսիսային հատվածը, սպառնում է ՆԱՏՕ-ի դաշնակից Հունաստանին։

Թուրքիան միջնորդական ջանքեր է գործադրում Ուկրաինայի համար

19.10.2026

Բանակցում են Սև ծովում քաղաքացիական նավագնացությունը վերականգնելու համար։

4

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır