Անթալիայում ընթացող 31-ի շրջանակներում Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի ու Բուլղարիայի կառավարությունների միջև ստորագրվել է «Մաքուր էներգիայի ոլորտում ռազմավարական գործընկերության մասին» համաձայնագիր։
Այն ստորագրվել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարի, Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փերվիզ Շահբազովի, Բուլղարիայի էներգետիկայի նախարար Իվա Պետրովայի և Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվիրիվիշվիլի կողմից։
Համաձայնագրով կողմերը նախատեսում են զարգացնել մաքուր էներգիայի աղբյուրներից արտադրված էլեկտրաէներգիայի անդրսահմանային փոխանցումը, բաշխումն ու առևտուրը։
Աղբյուր՝ Habertürk




