Ուսումնասիրվել և հրապարակվել են Թուրքիայում ամենատարածված տղա երեխաների անունները։ Թուրքայում տղաների ամենատարածված անուններն են Գյոքթուղը և Ալփարսլանը։ Վերոհիշյալ անունները լայնորեն տարածված են Ստամբուլում, Անկարայում, Անթալիայում, Բուրսայում, Քոջաելիում, Ադանայում, Մերսինում, Քոնիայում, Կայսերիում, Սամսունում, Տրապիզոնում և Էրզրումում։
Տարածված անունների թվում են նաև Մետեհանը, Ատլասը, Քուզեյը, Դևրանը, Օմեր Ասաֆը և Մուհամմեդը։ Տարբերություններ են նկատվել արևմտյան նահանգներում անունների նախընտրության մեջ։ Իզմիրում, Էդիրնեում և Քըրքլարելիում Ատլասը տղա երեխաների համար ամենատարածված անունն է։
Նշվում է, որ թուրք ընտանիքները շարունակում են հետաքրքրություն ցուցաբերել պատմական և ավանդական անունների նկատմամբ։
Աղբյուր՝ Ensonhaber




