• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
20 Նոյեմբեր 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • am Հայերեն
  • tr Türkçe
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
am Հայերեն tr Türkçe

Հայկական պատվիրակությունը Վանում մասնակցում է միջազգային ցուցահանդեսի

15:20, 20 Նոյեմբեր 2026
- Մշակույթ, Ռեգիոն, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի Վան քաղաքում մեկնարկել է «Արևելյան Անատոլիայի զբոսաշրջության և ճանապարհորդությունների» 15-րդ միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցում է 4 երկրի 92 ընկերություն։ Ցուցահանդեսին մասնակցել են Իրաքից, Հայաստանից, Կիպրոսից և Իրանից։

Ցուցահանդեսին Հայաստանն առանձին տաղավարով ներկայացված է Հայաստանի Արդյունաբերողների և գործարարների միությանը կից գործող զբոսաշրջային գործակալությունների պատվիրակության կողմից։ Քառօրյա ծրագրի շրջանակում հայ մասնագետներին ներկայացվել է Վանի պատմամշակութային ու բնական ժառանգությունը, խոհանոցը, հյուրանոցային և զբոսաշրջային հնարավորությունները։ Անցկացվել են գործարար հանդիպումներ՝ զբոսաշրջային հոսքերի ավելացման, համագործակցության ընդլայնման և նոր շուկաների ձևավորման շուրջ։

Վանում անցկացվող միջոցառմանը մասնակցում են տարբեր քաղաքների և երկրների ընկերություններն ու ներկայացնում իրենց արտադրանքն ու ծառայությունները։ Հայկական պատվիրակությանը հատուկ ընդունելություն է կազմակերպել Վանի առևտրի և արդյունաբերության պալատը (Van TSO)։ Պալատի վարչության անդամ Թուրան Ավջըն ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ առանձին ողջույնի խոսք է հղել Հայաստանի պատվիրակությանը՝ ընդգծելով Հայաստանի հետ կապերի և համագործակցության կարևորությունը։

Ավջըն նշել է, որ Վանի առևտրի և արդյունաբերության պալատը 2017-ից ի վեր բազմաթիվ այցեր է կազմակերպել Հայաստան և տարբեր ուղղություններով համագործակցություն հաստատել։

«Վանի առևտրի և արդյունաբերության պալատի անունից ցանկանում եմ ևս մեկ անգամ ողջունել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության պատվիրակությանը։ Վերջին անգամ Հայաստան ենք այցելել սեպտեմբերին։ Հայաստանը մեզ համար շատ կարևոր է։ Քրդստանը շատ կարևոր է։ Իրանը ևս շատ կարևոր է»,- նշել է Ավջըն։

Նա նաև նշել է, որ հարևան շրջանների հետ առևտրային և մշակութային կապերը պետք է հիմնված լինեն ոչ միայն տնտեսական ցուցանիշների, այլև փոխըմբռնման, վստահության և երկարաժամկետ բարեկամության վրա։ Ավջըի խոսքով՝ պալատը շարունակական աշխատանքներ է տանում տարածաշրջանի տնտեսական զարգացման և միջազգային համագործակցության ընդլայնման ուղղությամբ։

Ավջըն նաև ընդգծել է, որ այս տարի 15-րդ անգամ անցկացվող ցուցահանդեսը Վանի զբոսաշրջային և տնտեսական ներուժը միջազգային հարթակում ներկայացնելու կարևոր հնարավորություն է։

Աղբյուր՝ TEKHA

Tags: զբոսաշրջությունԹուրքիաՀայաստանՎանտուրիզմ

Ենթաբաժնի վերջին լուրերը

Թուրքիան 1-ին երկիրն է աշխարհում, որ անօդաչու կործանիչ է ընդգրկել իր զինանոցում

20.11.2026

Թուրքիայի զինված ուժերը համալրվել է «Bayraktar Kızılelma» անօդաչու կործանիչներով։

Թուրքիայի արևելքում ձնաբուքը խաթարել է երթևեկությունը

20.11.2026

Արդահան նահանգում առատ ձյան և բքի պատճառով 25 ուղևոր դուրս է բերվել արգելափակումից։

Մալայզիան մտադիր է 10 հզ փախստականի վերաբնակեցնել Թուրքիայում

20.11.2026

Այդ փախստականները ռոհինջաներեն, որոնք համարվում են մահմեդական էթնիկ փոքրամասնություն։

9

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır