• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
26 Մայիս 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Թուրքիան դատապարտել է Հունաստանի՝ ԵՄ հարթակում ծովային քարտեզ պարտադրելու փորձը

17:05, 21 Նոյեմբեր 2025
- Իրավական, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Օնջու Քեչելին խստորեն դատապարտել է Հունաստանի՝ Եվրամիության (ԵՄ) ծովային տարածական պլանավորման (ԾՏՊ) հարթակի միջոցով քարտեզ պարտադրելու փորձը։ Նա նշել է, որ դա խախտում է Թուրքիայի ծովային իրավասությունն ու հավելել. «Մեր երկիրը մերժում է նման ապօրինի փաստերի պլանավորման փորձը»:

Քեչելին ընդգծել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է ՄԱԿ-ի  առաջարկություններին համապատասխան իրականացվող ծովային տարածական պլանավորման ուսումնասիրություններին, նշելով, որ Թուրքիան իր ազգային ԾՏՊ-ն հայտարարել է սույն թվականի ապրիլի 16-ին և հունիսի 12-ին և տեղեկացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջկառավարական օվկիանոսագիտական ​​հանձնաժողովին:

Նա նաև շեշտել է, որ Հունաստանի ԾՏՊ քարտեզը՝ տեղադրված Եվրոպական հանձնաժողովի ԾՏՊ հարթակի կայքում, իբր  խախտում է Թուրքիայի ծովային իրավասությունը Եգեյան ծովում և Արևելյան Միջերկրականում։ Նշվում է, որ այն թարմացվել է ու հղում է արվում հունական իրավասու մարմիններին:

«Հասկանալի է, որ Հունաստանը, որը շարունակում է անտեսել միջազգային ծովային իրավունքի հիմնարար սկզբունքները, փորձում է իր ոչ պաշտոնապես հայտարարված բացառիկ տնտեսական գոտին (ԲՏԳ) Արևելյան Միջերկրական ծովում պարտադրել ԵՄ-ի միջոցով՝ օգտագործելով ծովային քարտեզը։ Մեր երկիրը մերժում է այս անօրինական փորձը»,- նշել է Քեչելին ։

Նա նաև նշել է, որ 2020-ի մարտի 18-ին Թուրքիան ՄԱԿ-ին լիովին տեղեկացրել է Արևելյան Միջերկրականում իր մայրցամաքային շելֆի արտաքին սահմանների վերաբերյալ իր իրավական դիրքորոշման մասին և ըստ այդմ, նշվում է, որ Արևելյան Միջերկրական ծովում գտնվող ԲՏԳ-ն, որը պատկերված է Հունաստանի Ծովային ծովային քարտեզի վրա, գտնվում է թուրքական մայրցամաքային շելֆի ներսում։

Քեչելին նաև շեշտել է, որ Հունաստանի փորձերն օրինականացնել այդ ԲՏԳ պլանները և իր մայրցամաքային շելֆի արտաքին սահմանները, որոնք նա չի սահմանազատում իր հարևանների հետ ու ներաառում է ծովային քարտեզի վրա միակողմանի քայլեր են, որոնք դատապարտված են ձախողման և հակասում են միջազգային իրավունքին։

Աղբյուր՝ Trt haber

Ենթաբաժնի վերջին լուրերը

Թուրքիան ավտոմեքենաների արտադրությամբ աշխարհում 12-րդն է, իսկ Եվրոպայում՝ 5-րդը

26.05.2026

Թուրքիայի ավտոմոբիլային արդյունաբերությունն արտահանման ծավալով հասել է ռեկորդային մակարդակի։

Թրամփը Թուրքիային կոչ է անում միանալ «Աբրահամյան համաձայնագրերին»

26.05.2026

ԱՄՆ նախագահ. «Կա՛մ դա կլինի հիանալի համաձայնագիր բոլորի համար, կա՛մ ընդհանրապես համաձայնություն չի լինի»։

Թուրքիան աշխարհի ամենանյարդային 2-րդ երկիրն է, իսկ Հայաստանը՝ 3-րդ

26.05.2026

Ուսումնասիրության ժամանակ գնահատվել են մարդկանց բացասական հույզերը՝ զայրույթը, սթրեսը, տխրությունը և այլն։

Next Post

Իսրայելը չի կարող անտեսել Թուրքիայի կողմից հնարավոր սպառնալիքը

60

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Ֆոտո

Գլխավոր

Թուրք լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման

11.05.2026

Ամենաշատ ընթերցվածները

Գլխավոր

Թուրք պատգամավորի բացառիկ հարցազրույցը «Ermenihaber»-ին

19.05.2026
Քաղաքական

Էրդողանի «հրաժեշտի ելույթը»

20.05.2026
Քաղաքական

Հայ-թուրքական հարաբերություններում Ադրբեջանի շահերը չպետք է լինեն առաջնային

22.05.2026
Գլխավոր

Երևանում թուրքերի հետ քննարկվել է Արաքսի ջրերի օգտագործման հարցը

21.05.2026

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır