Անկարայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքն անդրադարձել է Պաղեստինի Գազայի հատվածում տեղակայվելիք միջազգային խաղաղապահ խմբին Թուրքիայի միանալու հարցին: Վերջինս թեմայի վերաբերյալ հայտարարություններով հանդես է եկել իսրայելական «The Jerusalem Post» թերթի կողմից Վաշիգտոնում անցկացված համաժողովի ընթացքում:
Բարաքը տեղեկացրել է, որ իրենք (ԱՄՆ-ն) առաջարկել են, որպեսզի Թուրքիան ներառվի Գազայում տեղակայվելիք միջազգային խմբի կազմում, ապա հավելել.
«Թուրքիան տարածաշրջանում ունի ամենամեծ և ամենաազդեցիկ ցամաքային ուժը և ՀԱՄԱՍ-ի հետ գտնվում է երկխոսության մեջ: Այդ իսկ պատճառով էլ լարվածությունը նվազեցնելուն միտված ուժի ներգրավումը կարող է օգտակար լինել»:
Աղբյուր՝ T24
Ռուսաստանը Թուրքիայից ներմուծել է ռեկորդային թվով քաղցրավենիք
Թուրքիայի և Ռուսաստանի առևտրային հարաբերություններում հրուշակեղենի ոլորտը նոր թափ է ստանում։










