Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը Ստամբուլում Իտալիայի գլխավոր հյուպատոսությունում մասնակցել է Իտալիայի առևտրաարդյունաբերական պալատի 140-ամյակին նվիրված միջոցառմանը։ Յըլմազը նշել է, որ Իտալիան Թուրքիայի ամենակարևոր առևտրային գործընկերներից մեկն է Եվրոպայում, և թուրքական ընկերությունները ավելի ու ավելի դինամիկ դեր են խաղում իտալական շուկայում: «Իտալիան մնում է մեր հինգերորդ խոշորագույն առևտրային գործընկերն աշխարհում և մեր թիվ մեկ գործընկերը Միջերկրածովյան տարածաշրջանում»,- նշել է նա:
2024-ին Թուրքիայի ու Իտալիայի երկկողմ առևտրի ծավալը գերազանցել է 32.2 մլրդ դոլարը և կողմերը մտադիր են միջնաժամկետ հեռանկարում առևտրի ծավալը հասցնել 40 մլրդ դոլարի։
Ըստ Յըլմազի՝ Թուրքիայում գործում է իտալական կապիտալով ավելի քան 1600 ընկերություն և 2002-2024 թվականների ընթացքում Իտալիայից Թուրքիա կատարված ուղղակի ներդրումները հասել են մոտավորապես 5.1 մլրդ դոլարի:
Աղբյուր՝ Bengü Türk








