• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
28 Սեպտեմբեր 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • am Հայերեն
  • tr Türkçe
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
am Հայերեն tr Türkçe

Ստամբուլը կաթվածահար է. ուժեղ փոթորկից վնասվել է նաև Սբ. Սոֆիային կից մինարեթը

12:40, 09 Հունվար 2026
- Հանրային, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Ստամբուլում հունվարի 8-ի ուժեղ քամիները և փոթորիկը զգալի նյութական վնասներ են առաջացրել, ինչպես նաև կաթվածահար արել քաղաքի տրանսպորտային հաղորդակցությունը։ Թուրքիայի ներքին գործերի նախարարության և Ստամբուլի նահանգապետարանի տվյալներով՝ քաղաքի տարբեր հատվածներում տապալվել է 45 ծառ, վնասվել և կամ քամուց քշվել է 89 տանիք, փլուզվել է մեկ լքված շինություն և մեկ հենապատ: Գրանցվել է շուրջ 350 ահազանգ։

Փոթորկի պատճառով ժամանակավորապես փակվել է Բոսֆորի նեղուցը, ամբողջությամբ չեղարկվել են նավային երթուղիները, իսկ Ստամբուլի և Սաբիհա Գյոքչենի օդանավակայաններում չեղարկվել է ընդհանուր առմամբ 97 չվերթ։ Քամու հետևանքով վնասվել է նաև 45 նավակ։

Ուժեղ եղանակային պայմանները վնասել են նաև պատմամշակութային ժառանգություն։ «Հիմնադրամների գլխավոր վարչության» հաղորդմամբ՝ մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարին կից Միմար Սինանի մինարեթին (Մահմեդական մզկիթներին կից աշտարակ) պատկանող ալեմը (աստղ-լուսնի և կամ կակաչի ձևով երկաթե գմբեթ – խմբ.) ընկել է տաճարի բակ։ Նշվում է, որ քամու թուլացումից հետո համապատասխան մասնագիտական խմբերն արդեն իսկ ձեռնարկել են անվտանգության անհրաժեշտ միջոցառումներ:

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ քաղաքի մի շարք շրջաններում ծառերն ընկել են նաև ավտոմեքենաների վրա, որոշ հատվածներում փակվել են ճանապարհներ, արձանագրվել են նաև տրանսպորտային պատահարներ։ Հայտնի է առնվազն 1 թեթև վիրավորի մասին։ Իշխանությունները քաղաքացիներին կոչ են արել պահպանել զգուշավորություն:

Աղբյուր՝ Gazete Oksijen, Tr.euronews

Ենթաբաժնի վերջին լուրերը

Հանդիպել են Թուրքիայի և Նախիջևանի սահմանային հանձնաժողովի պատվիրակությունները

25.09.2026

Կողմերը քննարկել են սահմանային անվտանգությանն առնչվող հարցեր։

ՌԴ-ի ու Թուրքիայի գյուղատնտեսական առևտրի ծավալը կազմել է 6 մլրդ դոլար

25.09.2026

Ռուսաստանը Թուրքիա է արտահանում հացահատիկ ու նավթամթերք, իսկ դրա դիմաց ստանում է միրգ-բանջարեղեն։

Թուրքիայի ու Մեծ Բրիտանիայի առևտրի ծավալը հասել է 37.6 մլրդ դոլարի

25.09.2026

Առաջընթաց է գրանցվել առևտրի, ռազմական, տեխնոլոգիական և էներգետիկ ոլորտներում:

Next Post

Դադարեցվել են Թուրքիայից դեպի Իրան չվերթները

0

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır