• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
25 Հունիս 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Ստամբուլը կաթվածահար է. ուժեղ փոթորկից վնասվել է նաև Սբ. Սոֆիային կից մինարեթը

12:40, 09 Հունվար 2026
- Հանրային, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Ստամբուլում հունվարի 8-ի ուժեղ քամիները և փոթորիկը զգալի նյութական վնասներ են առաջացրել, ինչպես նաև կաթվածահար արել քաղաքի տրանսպորտային հաղորդակցությունը։ Թուրքիայի ներքին գործերի նախարարության և Ստամբուլի նահանգապետարանի տվյալներով՝ քաղաքի տարբեր հատվածներում տապալվել է 45 ծառ, վնասվել և կամ քամուց քշվել է 89 տանիք, փլուզվել է մեկ լքված շինություն և մեկ հենապատ: Գրանցվել է շուրջ 350 ահազանգ։

Փոթորկի պատճառով ժամանակավորապես փակվել է Բոսֆորի նեղուցը, ամբողջությամբ չեղարկվել են նավային երթուղիները, իսկ Ստամբուլի և Սաբիհա Գյոքչենի օդանավակայաններում չեղարկվել է ընդհանուր առմամբ 97 չվերթ։ Քամու հետևանքով վնասվել է նաև 45 նավակ։

Ուժեղ եղանակային պայմանները վնասել են նաև պատմամշակութային ժառանգություն։ «Հիմնադրամների գլխավոր վարչության» հաղորդմամբ՝ մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարին կից Միմար Սինանի մինարեթին (Մահմեդական մզկիթներին կից աշտարակ) պատկանող ալեմը (աստղ-լուսնի և կամ կակաչի ձևով երկաթե գմբեթ – խմբ.) ընկել է տաճարի բակ։ Նշվում է, որ քամու թուլացումից հետո համապատասխան մասնագիտական խմբերն արդեն իսկ ձեռնարկել են անվտանգության անհրաժեշտ միջոցառումներ:

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ քաղաքի մի շարք շրջաններում ծառերն ընկել են նաև ավտոմեքենաների վրա, որոշ հատվածներում փակվել են ճանապարհներ, արձանագրվել են նաև տրանսպորտային պատահարներ։ Հայտնի է առնվազն 1 թեթև վիրավորի մասին։ Իշխանությունները քաղաքացիներին կոչ են արել պահպանել զգուշավորություն:

Աղբյուր՝ Gazete Oksijen, Tr.euronews

Ենթաբաժնի վերջին լուրերը

Թուրքիան աշխարհի առաջնությունում գոլ չխփած հավաքականների մեջ է

25.06.2026

ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության խմբային փուլի ընթացքում դուրս է մնացել 7 երկիր՝ այդ թվում Թուրքիան։

ԵԽԽՎ-ում կոչ են անում պատժամիջոցներ կիրառել թուրք պաշտոնյաների դեմ

25.06.2026

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) 28 պատգամավորի կողմից բանաձև է ներկայացվել։

JPEGmini

Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհում 56-րդն է

25.06.2026

Ստորև ներկայացված է աշխարհում ամենաշատ քայլող բնակչություն ունեցող երկրների ցանկը։

Next Post

Դադարեցվել են Թուրքիայից դեպի Իրան չվերթները

65

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Ֆոտո

Ռեգիոն

Կարսից բաց թողնված աղավնին դարձել է Միջերկրածովյան ռեգիոնի չեմպիոն

23.06.2026

Ամենաշատ ընթերցվածները

Գլխավոր

Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում

19.06.2026
ztr

Թուրք լրագրող. «Պատրաստ եմ Վարագավանքը հանձնել Թուրքիայի մշակույթի նախարարությանը»

19.06.2026
ztr

Մեկնարկել է «Թուրքիա-Հայաստան ճամփորդական հիմնադրամի» դիմումների ընդունումը

19.06.2026
Տեսանյութ

Անթալիայի ջրերում կետ է լողում

23.06.2026

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır