Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հեռխոսազրույց է ունեցել Հունաստանի և Ուզբեկստանի արտգործնախարարաների Յորգո Գերապետրիտիսի ու Բահթիյար Սայիդովի հետ:
Թուրքիայի արտգործնախարարության աղբուրների համաձայն՝ Ֆիդանը Գերապետրիտսի և Սայիդովի հետ զրույցում անդրադարձել է երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին:
Նշվում է նաև, որ Սայիդովի հետ հետախոսազրույցում անդրադարձ է կատարվել առաջիկա ժամանակահատվածում ծրագրվող «Թուրքիա-Ուզբեկստան բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի» նիստի նախապատրաստական աշխատանքներին:
Աղբյուր՝ Trt Haber










