Սիրիայում Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերի» (YPG) դեմ իրականացվող գործողությունների ֆոնին Թուրքիայի Վան և Աղրը նահանգներում ցույցեր են։ Ոստիկանությունը միջամտել է առանց թույլտվության կազմակերպված ցույցերին և բազմաթիվ ցուցարարների ձերբակալել։
Թուրքիայի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ցույցերը կազմակերպվել են YPG-ի կողմնակիցների գլխավորությամբ, որին էլ միջամտել են նաև հատուկ նշանակության ոստիկանության ստորաբաժանումները։
Նշվում է նաև, որ Սիրիայում գործողությունների ավարտից հետո հայտարարվել է 15-օրյա հրադադար, սակայն Թուրքիայում «որոշ խմբեր այդ իրադարձությունները օգտագործել են»՝ փողոցային բողոքներ կազմակերպելու համար։
Աղբյուր՝ Haberler









