2026 թ. հունվարի 1-ից նոյեմբերի 23-ը Թուրքիայում տղամարդիկ սպանել են 261 կնոջ, ևս 524 կին վիրավորվել է։ Նույն ժամանակահատվածում 439 կնոջ մահ մամուլում ներկայացվել է որպես կասկածելի դեպք։
Թուրքական «Bianet» անկախ լրատվական գործակալության՝ տեղական և ազգային լրատվամիջոցներից հավաքած տվյալների համաձայն՝ սպանությունների մեծ մասը կատարվել է կանանց ընտանիքի անդամների կամ զուգընկերների կողմից։ 192 կին սպանվել է ամուսինների, նախկին ամուսինների կամ զուգընկերների ձեռքով։ Մյուս դեպքերում սպանությունների հեղինակները եղել են ընտանիքի անդամներ, հարևաններ, փեսաներ կամ այլ անձինք։
Կանանցից 165-ը սպանվել են սեփական տներում, իսկ 95-ը՝ տնից տնից դուրս՝ փողոցում, հիվանդանոցում, դպրոցում կամ այլ վայրերում։ Սպանությունների մեծ մասում՝ 168 դեպքում, կիրառվել է հրազեն, 53 դեպքում՝ կտրող-ծակող գործիքներ։
Կանանց սպանությունների թվով առաջատար են Ստամբուլը՝ 26 դեպքով, Անթալիան՝ 16, Անկարան՝ 15, Բուրսան՝ 13, իսկ Քոնիան և Մուղլան՝ 11-ական դեպքով։
Աղբյուր՝ Bianet





