• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
30 Ապրիլ 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Թուրք կանանց մասնակցությունը Հայոց ցեղասպանության գործընթացին

15:07, 27 Փետրվար 2026
- Գլխավոր, Հարցազրույց, Ցեղասպանություն, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատող, բ. գ. թ., դոցենտ Էլինա Միրզոյանի և ավագ գիտաշխատող, պ. գ. թ. Թեհմինե Մարտոյանի համահեղինակած հոդվածը` “Women in the Pre-Genocide Turkish Propaganda about Smyrna and the Implementation of the Genocidal Policy, 1919-1922” տպագրվել է միջազգային “The Historical Review/La Revue Historique” ամսագրում (WOS, Scopus)։ Հոդվածով առաջին անգամ գիտականորեն անդրադարձ է արվել թուրք կանանց ներգրավվածությանը նախացեղասպանական և ցեղասպանական քարոզչությանը 1919-20 թթ.` Զմյուռնիայի համար թուրքական բռնապայքարում: Թեմայի շուրջ Ermenihaber.am-ը զրուցել է Էլինա Միրզոյանի հետ։

– Տիկին Միրզոյան, ինչո՞վ է պայմանավորված թեմայի ընտրությունը։ 

– Շնորհակալ եմ հարցազրույցի համար: Չնայած Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ գիտական հետազոտություններին՝ չենք կարող չնշել, որ դեռևս կային և շարունակում են լինել առանցքային հարցեր, որոնք հետազոտության կարիք ունեն, հիմնականում՝ մասնակի և նեղ ենթաթեմաներ: Այդ շարքին է պատկանում նաև Հայոց ցեղասպանությանը թուրք վերնախավային կանանց համակարգային մասնակցության հարցը, որը կրել է տարբեր դրսևորումներ՝ արտահայտվելով ինչպես անհատական, այնպես էլ համակարգային մակարդակում: Թուրք կանանց մասնակցությունը Հայոց ցեղասպանության գործընթացին՝ իր տարբեր դրսևորումներով և ուղղություններով,  գիտականորեն ուսումնասիրված չէ. առկա են միայն մասնակի անդրադարձներ առանձին կանանց գործունեությունների որոշ կողմերին: 

Նշեմ, որ դեռևս 2022 թվականին ես, որպես երիտասարդ գիտնական, գիտական նախագիծ եմ ղեկավարել քննվող թեմայով՝ ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հայտարարած: 

Ինչպես նաև այդ թեմայով տպագրել եմ  հոդված ՀՑԹԻ գիտական հանդեսում 2023 թ.: Հետազոտության ընթացքում հասկացա, որ այդ համատեքստում դեռ շարունակում են մնալ չլուսաբանված, գիտականորեն չուսումնասիրված կողմեր, դրանք չլուսաբանած սկզբնաղբյուրներ, որի հիմքով էլ Հույների ցեղասպանության թեմայի մասնագետներից գործընկերուհուս՝ ՀՑԹԻ ավագ գիտաշխատող, պ.գ.թ. Թեհմինե Մարտոյանի հետ համահեղինակեցինք հոդվածը` “Women in the Pre-Genocide Turkish Propaganda about Smyrna and the Implementation of the Genocidal Policy, 1919-1922”, Հունաստանի հեղինակավոր սկոպուսյան պարբերականներից մեկում: Հոդվածով առաջին անգամ գիտականորեն անդրադարձ է արվել թուրք կանանց ներգրավվածությանը նախացեղասպանական և ցեղասպանական քարոզչությանը 1919-20 թթ.` Զմյուռնիայի համար թուրքական բռնապայքարում:

– Ըստ Ձեզ՝ ի՞նչը ստիպեց թուրքերին, որպեսզի Զմյուռնիայում հայերի ու հույների ցեղասպանական գործողությունների քարոզչության մեջ ներգարվվեն նաև թուրք կանանց։

– Երիտթուրքական ցեղասպանական քարոզչության համատեքստում առաջին անգամ հետազոտվել է թուրք վերնախավային կանանց համակարգային ներգրավվածությունը` որպես ցեղասպանական քաղաքականության շարունակություն, դերակատարումն ու ազդեցության պատկերը։ Առաջին անգամ գիտական համայնքում քննարկման է դրվել «Հավզա» շրջաբերականը, որը, Աթաթյուրքի կարգադրությամբ, համակարգել է այդ գործընթացը։ Քննարկվել են քարոզչության նախադրյալները, հիմքերը, կազմակերպչական ընթացքը, ձևաչափը և ներգրավված դերակատար բացահայտ և ոչ բացահայտ անձինք։ Ինչպես նաև առանձնակիորեն ուսումնասիրվել է քարոզչության «ռազմավարական քարտեզը»: Նաև առաջին անգամ ուսումնասիրվել է քաղաքական քարոզչական խոսույթը:

Հոդվածում մանրամասնորեն ներկայացվել են պատճառները, թե ինչու թուրք կանայք ներգրավվեցին՝ թեմայի առերևույթ և աներեևույթ կողմերը: Պպատերազմի հետևանքով տղամարդկանց թիվը զգալիորեն պակասել էր, սակայն կային ավելի խորքային ռազմավարական մոտեցումներ՝ կանանց միջոցով հասարակության վստահությունը ստանալ, կանանց ներուժի ներգրավվածությունը մեծացնում էր քարոզչության արդյունավետությունը, օգտագործվում էր իբրև «արևմտականացման փորձ», «աշխարհիկացման փորձ», սական նախացեղասպանական քարոզչական փուլում ծրագրված գործընթացի բաղադրիչ էր այդ գործընթացը: Նաև մոբիլիզացվում էր այն կանանց «հուզական ռեսուրսը», որոնց ամուսինները զոհվել էին պատերազմի դաշտում, շահարկում էին նրանց ապրումային հուզական դրսևորումները:

– Ո՞վքեր էին այդ կանայք ու ի՞նչ մեթոդներ էին կիրառում։

– Վերնախավային պաշտոնավորների կանայք, քույրերը, այսինքն՝ համայնքային կանայք, ինչպես նաև իրավաբանության, բժշկագիտության ոլորտի աչքի ընկնող ուսանողուհիները, որոնք ազդեցություն, համբավ կարող էին ունենալ, նաև հռետորական արվեստով աչքի ընկնող մտավորական կանայք, որոնց մեջ առաջնային ազդեցություն ուներ Հալիդե Էդիպը: Հալիդեի քարոզչական խոսույթի ուսումնասիրությունն է արվել համաիսլամական և համաթուրքական համատեքստում, ուսումնասիրել ենք այլ կանանց քարոզչական բառապաշարը՝ թիրախային կողմերով, որոնց մասին երբեք անդրադարձ չի եղել, սակայն ազդեցությունը մեծ է եղել: Հոդվածի շրջանակում քաղաքագիտական լեզվաբանության դիտակետով են որոշ հարցեր քննվել: Գործածվող խոսույթն աչքի էր ընկնում կրոնական զգացումների մանիպուլյացիայով՝ նպատակ ունենալով մոբիլիզացնելու և հանրության զգացումները կառավարելու։

– Նրանց գործունեությունը ի՞նչ հետևանքների հանգեցրեց։

– Հոդվածի ավարտական հետազոտական հատվածում ուսումնասիրվել, քննվել և սահմանվել  է նաև նախացեղասպանական և ցեղասպանական քարոզչության հետևանքը/արդյունքը` որպես ցեղասպանություն` Զմյուռնիայի քրիստոնյաների. առաջին անգամ շրջանառվել են վկայություններ, ցեղասպանության արձանագրումը, փաստագրումը՝ հայ և հույն ականատեսների վկայությունների հիմքով։ Եվ այս գործընթացը ամբողջական ծրագրի բաղադրիչ էր:

Հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Աղբյուր՝ Ermenihaber.am

Հեղինակ՝ Անի Գալստյան

Ենթաբաժնի վերջին լուրերը

ԱՄՆ միջամտությամբ ազատ է արձակվել Թուրքիայում ձերբակալված Իսրայելի նախկին զինծառայողը

30.04.2026

Ջեսիկա Բախարը միաժամանակ Թուրքիայի և Իսրայելի քաղաքացի է:

Զեկույց. Թուրքիայում աղքատության և սովի շեմն աճում է

30.04.2026

4 հոգուց բաղկացած ընտանիքի նվազագույն կարիքները հոգալու համար անհրաժեշտ է 2.493$:

Բուլղարիան, Հունաստանը և Թուրքիան քննարկել են սահմանային անվտանգության հարցեր

30.04.2026

Աթենքում հանդիպել են 3 երկրների ներքին գործերի նախարարները:

Next Post

Էրդողանն ընդունել է այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի վարչապետին

58

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Ֆոտո

Գլխավոր

Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնումը` Հայաստանի և Թուրքիայի օրակարգում

28.04.2026

Ամենաշատ ընթերցվածները

ztr

Թուրք պատմաբան. «Հայոց ցեղասպանությունը ժխտելն ուղղակի անամոթություն է»

24.04.2026
Հոդված

Հայ երեխաները Հայոց ցեղասպանության տարիներին․ տառապանք և հերոսություն

24.04.2026
ztr

Էրդողանը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին

24.04.2026
Ցեղասպանություն

Թուրքիայի «Մարդու իրավունքների միություն». Ճանաչի՛ր, ներողություն խնդրի՛ր և հատուցի՛ր

24.04.2026

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır