Թուրքիայի պատմագիտական ընկերությունը Հայկական հարցի մասին 7 մասանոց վավերագրական ֆիլմաշար պատրաստել է։ Այն ներկայացվում է 5 լեզվով՝ թուրքերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն և իսպաներեն։
Ընկերության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ֆիլմաշարը պատրաստվել է «Հայերի ապստամբությունն Օսմանյան կայսրության դեմ, ահաբեկչություն և քարոզչություն» խորագրի ներքո։ Իսկ ֆիլմաշարի նպատակը տեղական և միջազգային հանրությանն այդ թեմայով տեղեկություններ տրամադրելն է։
Ֆիլմաշարը ներառում է հետևյալ 7 մասերը՝
- «1915․ ահաբեկչություն և ապստամբություն»
- «1915․ տեղահանություն և վերաբնակեցում»
- «Սփյուռք, դիվանագիտություն և քարոզչություն»
- «ԱՍԱԼԱ․ կրակ և արյուն»
- «Կեղծ փաստաթղթեր և իրականություն»
- «Անժամանակ դիվանագիտություն»
- «Առաջին կրակոցը․ 1915-ին մահմեդական բնակչության նկատմամբ իրականացված բռնությունները»
Նշենք, որ հիշյալ ֆիլմաշարն ակնհայտորեն պատրաստվել է Հայոց ցեղասպանության ժխտման Թուրքիայի պաշտոնական քաղաքականության համատեքստում։
Աղբյուր՝ Haber 7




