• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
16 Հուլիս 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Թուրքիայի Հաքքարի նահանգի մի մասում ձմեռ է, մյուսում՝ գարուն

11:55, 06 Ապրիլ 2026
- Ֆոտո, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի Հաքքարի նահանգում բնությունն օրինաչափություն է խախտում: Այս նահանգում բարձրադիր գոտիներում մետրերով ձյան առատ տեղումների ֆոնին ավելի ցածրադիր հատվածներում նկատվում են գարնան առաջին նշանները։ Միևնույն օրը գրանցված կտրուկ ջերմաստիճանային տարբերությունը աչքի է ընկնում․ մի հատվածում շարունակվում է ձյան դեմ ինտենսիվ պայքարը, իսկ մյուսում կենդանիները դուրս են բերվում արոտավայրեր։

Հաքքարի նահանգի բարձրադիր շրջաններում և լեռնային գյուղերում վերջին օրերի առատ տեղումների հետևանքով ձյան շերտի հաստությունը տեղ-տեղ հասել է 3-4 մետրի։ Ձնամաքրման ծառայությունները շարունակում են ինտենսիվ աշխատանքները՝ ճանապարհների անցանելիությունն ապահովելու համար:

Դուրանքայա բնակավայրի՝ մոտ 2000 մետր բարձրության վրա գտնվող Յենի Մահալլե թաղամասում մեկհարկանի տներն ու անասնագոմերը գրեթե ամբողջությամբ ծածկված են ձյունով։ Միևնույն ժամանակ, մոտ 1450 մետր բարձրության վրա գտնվող Դերեջիկ շրջանում պատկերը բոլորովին այլ է․ ջերմաստիճանի բարձրացման արդյունքում ծառերը ծաղկել են, արոտավայրերը կանաչել։ Ամիսներ շարունակ փակ տարածքներում պահվող կենդանիները կրկին դուրս են բերվել արոտավայրեր։

Դուրանքայա բնակավայրում օդի ջերմաստիճանը պահպանվում է շուրջ 3 աստիճանի սահմաններում, մինչդեռ Դերեջիկ շրջանում այն բարձրանում է մինչև 13 աստիճան։ Նույն նահանգի ներսում ձևավորված այս մոտ 10 աստիճան տարբերությունը ընդգծում է եղանակային կտրուկ հակադրությունը՝ ստեղծելով «մի հատվածում դեռ ձմեռ է, մյուսում՝ արդեն լիարժեք գարուն» տպավորիչ պատկեր։

Աղբյուր՝ Sözcü

Ենթաբաժնի վերջին լուրերը

Թուրքիայի օդային տարածքով յուրաքանչյուր 14 վայրկյանը մեկ ինքնաթիռ է անցնում

16.07.2026

Ընթացիկ տարվա 1-ին կիսամյակում ներքին, արտաքին և տրանզիտային չվերթերի ընդհանուր թիվը Թուրքիայում հասել է 1.113.986-ի

Թուրքիայի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Կիպրոս կղզու վերաբերյալ

16.07.2026

«Ավելի քան կես դար Թուրքիաի ԶՈՒ-ն մնում է խաղաղության, անվտանգության և կայունության երաշխիքը Կիպրոսում»:

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը 191 մլն դոլարի եկամուտ է ապահովել Թուրքիային

16.07.2026

Հուլիսի 7-ից 8-ն Անկարա էր այցելել 7000 օտարերկրացի: Նրանց կացության համար օգտգործվել էր 23 հյուրանոց:

Next Post

Թուրքիայի կառավարության նիստում կա 4 կարևոր հարց

68

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır