Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը նոյեմբերի 10-ին ընդունել է Հայաստանի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Պոլսո հայոց պատրիարքարանը։
Նշվում է, որ Զարեհ Սինանյանն ընդգծել է, որ իր՝ Ստամբուլ առաջին այցի ընթացքում ցանկանում էր ծանոթանալ Թուրքիայի հայ համայնքի հոգևոր կենտրոնի գործունեությանը։
Պոլսո Հայոց պատրիարքը շնորհակալություն է հայտնել Զարեհ Սինանյանին այցելության համար։
Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը Զարեհ Սինանյանին տեղեկություններ է փոխանցել պատրիարքական աթոռի, հայ համայնքի մասին, հաջողություն է մաղթել Սինանյանին և ընդգծել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի կարևորությունը։



Աղբյուր՝ Ermenihaber.am




