Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ գումարվելու է կառավարության նիստ, որի հիմնական թեման լինելու է Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմը։ Նիստի օրակարգային հարցերն են՝ Իրանի դեմ պատերազմը, տնտեսական հետևանքները, ահաբեկչության դեմ պայքարը և ռուս-ուկրաինական պատերազմը։
Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը, ինչպես նաև Հորմուզի նեղուցի փակումը հանգեցրել են էներգակիրների թանկացման և առաջացրել գնաճի դեմ պայքարի անհրաժեշտություն։ Սրան զուգահեռ Թուրքիայի կառավարությունը կքննարկի զեկույցներ Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ – PKK) զինաթափման ընթացքի վերաբերյալ։
Էրդողանը օրերս հեռախոսազրույց էր ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, իսկ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն ընդունել Ստամբուլում։ Էրդողանը նրանց հիշեցրել է, որ Թուրքիան պատրաստ է ստանձնել միջնորդի դեր՝ պատերազմը դադարեցնելու համար և նշել է, որ Սև ծովում քաղաքացիական նավերի թիրախավորումը վնասում է կայունության միջավայրին։
Աղբյուր՝ Ermeni Haber










