«Ստամբուլի պլանավորման գործակալության» (İPA) մարտի «Օրակարգ» հետազոտությունը ցույց է տալիս, որ քաղաքում աշխատանքի գտնելու հույսը զգալիորեն նվազել է։ Հետազոտության շրջանակներում անցկացված սոցհարցման մասնակիցների 30.2%-ն է կարծում, որ մոտ ապագայում կկարողանա աշխատանք գտնել։ Հարցվածների 44.2%-ն էլ նշել է, որ հույս չունի աշխատանք գտնելու, իսկ 25.6%-ը չի կողմնորոշվել։
Աղբյուրի համաձայն՝ տնտեսական դժվարություններն ազդել են նաև սպառման ծախսերի վրա․ հարցվածների 55.6%-ը կրճատել է դրսում սնվելու ծախսերը, 48.4%-ը՝ հագուստի գնումները։ Բացի այդ, 35.1%-ը մտահոգված է ընտանիքում բավարար սննդի հասանելիությամբ։
Աղբյուր՝ Ekonomi Manşet









