Թուրքիայի ներքին գործերի նախարարության Միգրացիայի կառավարման վարչությունը տվյալներ է հրապարակել Թուրքիայում բնակության թույլտվություն ունեցող օտարերկրացիների վերաբերյալ։ Թուրքիայում նման թույլտվությամբ բնակվող օտարերկրացիների թիվը 2026-ին կազմել է 1 մլն 288․ 016։ Օտարերկրացիների գրեթե կեսն ապրում է Ստամբուլում (631)։ Այդ նահանգին հաջորդում է Անթալիան (131 հզ), Անկարան (82 հզ) և Բուրսան (50 հզ)։
Ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում՝ 2022-ին, Թուրքիայում բնակության թույլտվությամբ ապրող օտարերկրացիների թիվը հասել էր 1 մլն 354․094-ի, իսկ 2023-ին օտարերկրացիների թիվը նվազել էր՝ հասնելով 1 մլն 107․032-ի, իսկ 2024-ին՝ 1 մլն 56․ 632-ի։
2025-ից օտարերկրացիների թիվը կրկին սկսել է աճել։ Այդ տարի ցուցանիշը կազմել է 1 մլն 151.969, իսկ ընթացիկ տարվա նոյեմբերի 12-ի դրությամբ հասել է 1 մլն 288․016-ի։ Նախորդ տարվա համեմատ օտարերկրացիների թիվն ավելացել է 136 հազարով:
Աղբյուր՝ Haberglobal





