Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK) հրապարակել է ապրիլ ամսվա գնաճի տվյալները։ Սպառողական գների ինդեքսը ապրիլին աճել է 4.18%-ով։
Թուրքիայում տարեկան գնաճը կազմել է 32.37% և այս ցուցանիշով աշխարհում 5-րդն է։ Աշխարհում ամենաբարձր գնաճ ունեցող երկիրը Վենեսուելան է` 649%, նրան հաջորդում են Հարավային Սուդանը`113%, Իրանը` 50 % և Արգենտինան` 32.6%։ Հնգյակը եզրափակում է Թուրքիան։
Թուրքիան Եվրոպայում զբաղեցնում է 1-ին տեղը ինչպես տարեկան, այնպես էլ ամսական գնաճի ցուցանիշով։ Թուրքիային հաջորդում են Ռումինիան՝ 9.9% և Ուկրաինան` 7.9%։
Աղբյուր՝ Ankahaber.net









