• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
28 Սեպտեմբեր 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • am Հայերեն
  • tr Türkçe
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
am Հայերեն tr Türkçe

Գերմանիան և Թուրքիան վերականգնել են ռազմավարական երկխոսությունը

10:37, 19 Մայիս 2026
- Քաղաքական, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Բեռլինում հանդիպել է գերմանացի գործընկերոջ՝ Յոհան Վադեֆուլի հետ։ Կողմերը հայտարարել են, որ 12 տարվա դադարից հետո վերսկսվում է երկու երկրների ռազմավարական երկխոսության մեխանիզմը։

Ֆիդանը նշել է, որ Անկարան և Բեռլինը ցանկանում են խորացնել համագործակցությունը հատկապես տնտեսության, անվտանգության և պաշտպանական արդյունաբերության ոլորտներում։ Նրա խոսքով՝ Թուրքիան նպատակ ունի Գերմանիայի հետ առևտրաշրջանառությունը 52 միլիարդից հասցնել 60 միլիարդ դոլարի։

Կողմերը նաև քննարկել են նաև Եվրոպական միություն (ԵՄ) -Թուրքիա հարաբերությունները։ Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան ակնկալում է, որ եվրաինտեգրման գործընթացը չպետք է կախված լինի քաղաքական պատճառներից, իսկ Վադեֆուլը նշել է, որ Բեռլինը պատրաստ է աջակցել Անկարային, եթե վերջինս համապատասխանի անդամակցության համար անհրաժեշտ բոլոր չափանիշներին։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Մերձավոր Արևելքի զարգացումներին, Իրանի շուրջ լարվածությանը, ինչպես նաև Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակին: Այս համատեքստում էլ գերմանական կողմը կարևորել է Իրանի միջուկային ծրագրի սահմանափակումը, իսկ թուրքական կողմը կրկին աջակցություն է հայտնել Պաղեստինի խնդիր երկու պետության ստեղծմամբ լուծմանը։

Հիշեցնենք, որ Թուրքիան և Գերմանիան 2013-ին ստեղծել էին ռազմավարական երկխոսության մեխանիզմ՝ իրենց հարաբերությունները ինստիտուցիոնալացնելու և Թուրքիայի ԵՄ անդամակցության գործընթացին աջակցելու համար: Դրա շրջանակներում վերջին հանդիպումը տեղի էր ունեցել 2014-ինՍտամբուլում, որից հետո այն կասեցվել էր Անկարայի և Բեռլինի միջև քաղաքական լարվածության պատճառով։

2016-ի Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո ի հայտ եկած դիվանագիտական ​​զարգացումները, Սիրիայում Թուրքիայի գործողությունները և Միջերկրական ծովի արևելյան հատվածում լարվածության աճը շարունակ խաթարում էին երկու երկրների հարաբերությունները: 

Ավելի վաղ տեղեկացրել էինք Ֆիդանի՝ Գերմանիա կատարելիք պաշտոնական այցի ամբողջական օրակարգի մասին, որին կարող եք ծանոթանալ՝ սեղմելով հղում բառի վրա:

Աղբյուր՝ T24

Ենթաբաժնի վերջին լուրերը

Հանդիպել են Թուրքիայի և Նախիջևանի սահմանային հանձնաժողովի պատվիրակությունները

25.09.2026

Կողմերը քննարկել են սահմանային անվտանգությանն առնչվող հարցեր։

ՌԴ-ի ու Թուրքիայի գյուղատնտեսական առևտրի ծավալը կազմել է 6 մլրդ դոլար

25.09.2026

Ռուսաստանը Թուրքիա է արտահանում հացահատիկ ու նավթամթերք, իսկ դրա դիմաց ստանում է միրգ-բանջարեղեն։

Թուրքիայի ու Մեծ Բրիտանիայի առևտրի ծավալը հասել է 37.6 մլրդ դոլարի

25.09.2026

Առաջընթաց է գրանցվել առևտրի, ռազմական, տեխնոլոգիական և էներգետիկ ոլորտներում:

Next Post

Գերմանիան Թուրքիա կուղարկի «Patriot» ՀՕՊ համակարգ և զորախումբ

0

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır