• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
1 Հուլիս 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Թուրքիայի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Գերմանիա

12:08, 18 Մայիս 2026
- Ռեգիոն, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը մայիս 18-ին պաշտոնական այցով կմեկնի Գերմանիա՝ մասնակցելու «Թուրքիա-Գերմանիա ռազմավարական երկխոսության մեխանիզմի» 3-րդ նիստին։ ԱԳՆ-ի աղբյուրների փոխանցմամբ՝ նիստը կանցկացվի Բեռլինում՝ Ֆիդանի և իր գերմանացի գործընկեր Յոհան Վադեֆուլի համանախագահությամբ:

Հանդիպման շրջանակում կձևավորվեն աշխատանքային խմբեր՝ «Երկկողմ հարաբերություններ», «Թուրքիա-ԵՄ հարաբերություններ», «Անվտանգություն և պաշտպանություն» և «Տարածաշրջանային հարցեր» թեմաներով, որոնց պատրաստած զեկույցները կներկայացվեն նախարարներին։

Այցի շրջանակներում կայանալաիք հանդիպումներում Ֆիդանը գոհունակություն կհայտնի Թուրքիայի և Գերմանիայի միջև վերջին շրջանում ակտիվացած բարձր մակարդակի շփումների և երկխոսության խորացման կապակցությամբ։ Նա նաև ընդգծելու է, որ ռազմավարական երկխոսության մեխանիզմը կարևոր հարթակ է երկկողմ հարաբերությունների ռազմավարական բնույթի գնահատման և երկու երկրների ԱԳ նախարարությունների միջև համակարգման ամրապնդման տեսանկյունից։

Թուրքիայի արտգործնախարարը նշելու է նաև, որ Գերմանիայում առկա թուրքական համայնքը կարևոր դեր ունի երկու երկրների հարաբերությունների մարդկային բաղադրիչի զարգացման գործում։ Ֆիդանը քննարկելու է նաև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման և փոխադարձ ներդրումների ավելացման հնարավորությունները։

Նա շեշտելու է կապակցվածության, բարձր տեխնոլոգիաների, թվայնացման և կանաչ էներգետիկայի ոլորտներում համագործակցության խորացման անհրաժեշտությունը։ Նախարարը հայտարարելու է, որ առաջիկայում կայանալիք Էներգետիկ ֆորումը և տնտեսության ու առևտրի համատեղ կոմիտեի նիստը նպաստելու են երկկողմ տնտեսական կապերի զարգացմանը և 60 միլիարդ դոլարի առևտրաշրջանառության նպատակի կատարմանը:

Ֆիդանը նաև ընդգծելու է Թուրքիայի միջոցով Եվրոպան Մերձավոր Արևելքի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հետ կապող նախագծերի կարևորությունը։ Նա Գերմանիայի իր գործընկերների հետ քննարկելու է ռազմական համագործակցության և ռազմարդյունաբերության ոլորտում հնարավոր համատեղ ծրագրերը։ Թուրքիայի ԱԳ նախարարը հայտնելու է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի միջև ձեռք բերված համաձայնությամբ ընթացիկ տարում անցկացվելու է «Ռազմարդյունաբերության համագործակցության 5-րդ նիստը»։

Ֆիդանի օրակարգում է լինելու նաև Թուրքիա-ԵՄ հարաբերությունները, որի համատեքստում ընդգծվելու է դրանց զարգացման անհրաժեշտությունը՝ համապարփակ և ինստիտուցիոնալ համագործակցության հիման վրա։ Նա կարևորելու է մաքսային միության արդիականացման շուրջ բանակցությունների մեկնարկը և վիզաների ազատականացման երկխոսության վերակենդանացումը։

Վերջինս նշելու է, որ Գերմանիայի աջակցությունը մաքսային միության արդիականացման հարցում վճռորոշ նշանակություն կունենա թուրք-գերմանական տնտեսական համագործակցության ամբողջ ներուժի բացահայտման համար։ Այս համատեքստում թուրք դիվանագետը հայտնելու է, որ Թուրքիայի ռազմավարական դերն ու աշխարհաքաղաքական դիրքը հաշվի չառնող եվրոպական անվտանգության ռազմավարությունը թերի կլինի։ Ֆիդանը նաև խոսելու է ԵՄ անվտանգության և պաշտպանական նառաձեռնությունների մասին՝ ընդգելով, որ Թուրքիան պետք է ներգրավված լինի ԵՄ-ի գլխավորած նմանատիպ գործընթացներում:

Թուրքիայի գլխավոր դիվանագետի օրակարգից դուրս չի մնալու նաև Թեհրան-Վաշինգտոն լարվածության ֆոնին ստեղծված իրավիճակը: Նա կարևորելու է Հորմուզի նեղուցում ազատ նավարկության ապահովումը և տարածաշրջանային կայունության հաստատմանն ուղղված բազմակողմ նախաձեռնությունները։ Նա վերահաստատելու է Թուրքիայի աջակցությունն Իրանի և ԱՄՆ-ի միջև պատերազմի վերջնական դադարեցմանն ուղղված քայլերին։

Ֆիդանը անդրադառնալու է նաև Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ընթացող պատերազմին՝ շեշտելով, որ ուղիղ բանակցությունները մեծ նշանակություն ունեն պատերազմի արդար և տևական կարգավորման համար, և Թուրքիան շարունակելու է աշխատել երկխոսության վերականգնման ուղղությամբ։

Վերջինիս այցի օրակարգային հարցերից է լինելու նաև Իսրայելի տարածաշրջանային քաղաքականությունը: Նա նշելու է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարությունը ուժեղացնում է Գազայում հրադադարի խախտումները և արագացնում երկու պետության սկզբունքով լուծումը վերացնելու քաղաքականությունը։ Նա կոչ է անելու միջազգային հանրությանը տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման համար ավելի ակտիվ դեր ստանձնել:

Հիշեցնենք, որ Հաքան Ֆիդանը վերջին անգամ Գերմանիա էր այցելել 2025-ի նոյեմբերի 28-ին, իսկ վերջինիս գործընկեր Յոհան Վադեֆուլը Թուրքիա էր այցելել 2025-ի հոկտեմբերի 17-ին և 2026-ի մարտի 12-ին։ Գերմանիան Թուրքիայի երկրորդ խոշոր առևտրային գործընկերն է, և կողմերը նպատակ ունեն ներկայիս 52.2 միլիարդ դոլարի առևտրաշրջանառությունը կարճաժամկետ հեռանկարում հասցնել 60 միլիարդ դոլարի։

Աղբյուր՝ Trt Haber

Ենթաբաժնի վերջին լուրերը

Թուրքիան և Սիրիան փոխօգնության հուշագիր են ստորագրել

01.07.2026

Կողմերը պարտավորվել են օգնել միմյանց աղետների և արտակարգ իրավիճակների ժամանակ:

Թուրքիան ևս 30 տարի կապահովի Նախիջևանի գազամատակարարումը

01.07.2026

Իգդիր-Նախիջևան գազամուղը կառուցվել է թուրքական պետական «BOTAŞ» ընկերության կողմից։

Թուրքիան չափազանց կարևոր դեր ունի ՆԱՏՕ-ում

01.07.2026

Ըստ ՆԱՏՕ-ի քարտուղարի՝ Անկարայի գագաթնաժողովը պետք է լինի պատրավորությունների իրականացման գագաթնաժողով։

Next Post

2026-ի 1-ին եռամսյակում Թուրքիայից 17.000 զբոսաշրջիկ մեկնել է ՌԴ

65

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Ֆոտո

Գլխավոր

Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները

01.07.2026

Ամենաշատ ընթերցվածները

Գլխավոր

Քուրդ գործարար․ «Տնտեսությունը կբացի դռներ, որոնք չի կարող քաղաքականությունը»

25.06.2026
Գլխավոր

Սերդար Քըլըչը խոսել է հայ-թուրքական կարգավորման գործընթացից

26.06.2026
Գլխավոր

Թուրքիան երկաթուղային կապ է հաստատելու Նախիջևանի հետ

30.06.2026
Ցեղասպանություն

Թուրքիայի նախագահականի արձագանքը Հայոց ցեղասպանության թեմայով Իսրայելի որոշմանը

29.06.2026

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır