• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
22 Հուլիս 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Թուրքիայի և Իսրայելի ղեկավարները միմյանց մեղադրել են ցեղասպանություն իրականացնելու մեջ

11:07, 11 Հունիս 2026
- Քաղաքական, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ հանդես են եկել կոշտ հայտարարություններով ու փոխադարձ մեղադրանքներով, որոնց կենտրոնում եղել են Պաղեստինի և քրդերի հարցերը:

Թուրքիայի նախագահ Էրդողանը, ելույթ ունենալով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) խորհրդարանական խմբակցության նիստում, Իսրայելին մեղադրել է Պաղեստինի Գազայի հատվածում «մարդկության պատմության ամենաարյունալի ցեղասպանությունն» իրականացնելու մեջ՝ նշելով, որ սպանվել է ավելի քան 73․000 անմեղ մարդ: Էրդողանը նաև դատապարտել է Իսրայելի գործողությունները Լիբանանում և Իրանում:

Ի պատասխան Էրդողանի հայտարարությունների՝ Իսրայելի վարչապետը սոցիալական ցանցերում գրառում է արել՝ Թուրքիայի նախագահին անվանելով «հակասեմական բռնապետ» (հակահրեական):

«Էրդողանը, ով ցեղասպանություն է իրականացնում քրդերի դեմ, աջակցում է «ՀԱՄԱՍ» ահաբեկչական կազմակերպությանը, ճնշում սեփական ժողովրդին և բանտարկում քաղաքական մրցակիցներին։ Նա վերջին մարդն է, ով կարող է բարոյականության դասեր տալ Իսրայելին», — հայտարարել է Նեթանյահուն:

Նեթանյահուի գրառմանն էլ արձագանքել էր Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը՝ այն որակելով «անհիմն, սադրիչ և իրականությանը չհամապատասխանող»: Պաշտոնական Անկարան նշել է, որ Նեթանյահուն «ցեղասպանության փորձագետ է», ով ստերով փորձում է թաքցնել իր գործած ծանր հանցագործությունները, և հավելել, որ հետամուտ է լինելու վերջինիս միջազգային դատարանների առջև կանգնեցնելու հարցում:

Աղբյուր՝ Artı Gerçek

Ենթաբաժնի վերջին լուրերը

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իսպանիայի կառավարության ղեկավարի հետ

22.07.2026

Թուրքիայի նախագահը Սանչեսին շնորհավորել է ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Իսպանիայի հաղթանակի առթիվ:

Զինված հարձակում Թուրքիայի արևելքում

22.07.2026

Անհայտ անձը կամ անձինք կրակ են բացել Դիարբեքիրի քաղաքապետարանին պատկանող հաստատության վրա:

Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցում վերածնվում են հայկական ավանդական պարերը

21.07.2026

Դրանք կազմակերպվել են Ֆրանսիայում գործող «Yerkir Europe»-ի ղեկավարներից Արմեն Ղազարյանի նախաձեռնությամբ։

Next Post

Հանդիպել են Թուրքիայի ու Հունաստանի արտգործնախարարները

68

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır