• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
13 Հոկտեմբեր 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • am Հայերեն
  • tr Türkçe
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
am Հայերեն tr Türkçe

Հարավային Կովկասը Թուրքիայի ԱԱԽ նիստի օրակարգում

10:41, 19 Հունիս 2026
- Ռեգիոն, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ նախագահական նստավայրում տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ-MGK) հերթական նիստը, որը տևել է շուրջ 2 ժամ։ Նիստի արդյունքներով հրապարակվել է 11 կետից բաղկացած հռչակագիր, որտեղ անդրադարձ է կատարվել ինչպես ներքին անվտանգությանը, այնպես էլ տարածաշրջանային ու միջազգային զարգացումներին։

Ըստ այդմ՝ նիստում քննարկվել են Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և համագործակցության ամրապնդման ուղղությամբ արձանագրված վերջին զարգացումները։

Ընդգծվել է, որ Թուրքիան, որպես երաշխավոր երկիր, վճռական է հանդես գալու կիպրոսցի թուրքերի անվտանգության հարցում։ Նշվել է, որ թույլ չեն տա որևէ մի իրողություն, որը կվնասի Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական Հանրապետության (ՀԿԹՀ) շահերին ու կխաթարի խաղաղությունը տարածաշրջանում։

Նիստի ընթացքում գոհունակություն է հայտնվել Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված համաձայնության կապակցությամբ։ Դատապարտվել են Իսրայելի գործողությունները Պաղեստինի Գազայի հատվածում, Արևմտյան ափում և Լիբանանում։

Օրակարգից անմասն չի մնացել նաև ռուս-ուկրաինական հակամարտությունը: Կողմերին կոչ է արվել քայլեր ձեռնարկել արդար և տևական խաղաղության հասնելու համար՝ զերծ մնալով հակամարտությունը դեպի Սև ծովի ավազան ընդլայնելուց։

«Թուրքիան և տարածաշրջանն առանց ահաբեկչության» տեսլականի համատեքստում հռչակագրում վերահաստատվել է Թուրքիայի պատրաստակամությունը՝ շարունակելու պայքարը իրենց կողմից ահաբեկչական համարվող կառույցների (PKK, FETÖ, DEAŞ) դեմ ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրանից դուրս:

Աղբյուր՝ Trt Haber, Diken

Ենթաբաժնի վերջին լուրերը

Թուրքիան ևս 5 տարի կշարունակի ներկրել իրանական գազ

12.10.2026

Թուրքիայի և Իրանի միջև տարեկան շուրջ 10 մլրդ խմ բնական գազի ներկրում նախատեսող 25 տարվա պայմանագրի ժամկետը լրանում է։ Այժմ...

Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին

12.10.2026

Կացը հայտարարել է, թե նախագահ Էրդողանը կարմիր գորգ է փռում ՀԱՄԱՍ-ի առաջ։

Աշխարհի 31-րդ ամենաթանկ շինարարական ընկերությունը թուրքական է

12.10.2026

Հրապարակվել է շինարարության համաշխարհային ոլորտի ամենաթանկ ընկերությունները ցանկը։

Next Post

Թուրքիան՝ ամենավտանգավոր երկրաշարժային գոտիներից մեկում

1

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır