Սաուդյան Արաբիայի Ռաս Տանուրա քաղաքում ավիավթարի է ենթարկվել «Aramco» ընկերության ուղղաթիռը։ Դեպքի հետևանքով զոհվել է 14 մարդ։ Դեպքի առնչությամբ Թուրքիայի արտգործնախարարությունը ցավակցություն է հայտնել։
Հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիան ցավակցություն է հայտնել վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին։
Ավիավթարի դեպքով Սաուդյան Արաբիայի իշխանությունները հետաքննություն են սկսել։
Աղբյուր՝ Ekoturk.com








