Ստամբուլում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի դեմ իրականացված բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանությունը բերման է ենթարկել շուրջ 40 ցուցարարի։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ փորձել են երթ անցկացնել դեպի Դոլմաբահչե պալատ և Թաքսիմի հրապարակ՝ «ՆԱՏՕ, հեռացի՛ր, այս երկիրը մերն է», «Փակե՛ք ռազմաբազաները» և այլ հականատոյական կարգախոսներով։
Նման վանկարկումներից հետո ոստիկանությունը փակել է դեպի Դոլմաբահչե տանող փողոցները և բերման ենթարկել տանյակ ցուցարարի։ Բերման ենթարկվածների թվում կան նաև ուսանողական և հասարակական շարժումների ներկայացուցիչներ։
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովը կայանալու է Անկարայում հուլիսի 7-ից 8-ը։









