• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
14 Նոյեմբեր 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • am Հայերեն
  • tr Türkçe
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
am Հայերեն tr Türkçe

Ընդդիմադիր նախկին կուսակցապետը մտադիր է նոր կուսակցություն ստեղծել Թուրքիայում

11:19, 30 Հունիս 2026
- Իրավական, Քաղաքական, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) շուրջ ստեղծված ճգնաժամի ֆոնին թուրքական լրատվամիջոցները գրում են, որ կուսակցության ընտրված ղեկավար Օզգյուր Օզելը, ով դատարանի որոշմամբ զրկվեց ղեկավարի լիազորություններից, դիտարկում է նոր քաղաքական ուժ ստեղծելու տարբերակը։

«Habertürk»-ի լրագրող Մահիր Քըլըչի տեղեկություններով էլ՝ Օզելին մոտ կանգնած աղբյուրները սպասում են ամենաուշը մինչև հուլիսի 11-ը կուսակցության արտահերթ համագումարի մասին կայացվելիք որոշմանը։ Միաժամանակ ակնկալվում է, որ մինչև հուլիսի 20-ին սկսվող դատական համակարգի արձակուրդը Թուրքիայի վճռաբեկ դատարանը վերջնական որոշում կկայացնի իրավական գործընթացի վերաբերյալ։

Թուրքիայում արտահերթ ընտրությունների հնարավորության դեպքում էլ քննարկվում է արդեն գրանցված որևէ կուսակցության միջոցով ընտրություններին մասնակցելու տարբերակը։ Նշվում է, որ Օզելի թիմը կապեր է հաստատել «Անադոլուի միասնություն» և նախկին պատգամավոր Օզթյուրք Յըլմազի գլխավորած «Նորարարություն» կուսակցությունների հետ։

Աղբյուրի համաձայն՝ հնարավոր նոր քաղաքական ուժի համար ամենահավանական անվանումը «Yeni Parti» է (Նոր կուսակցություն)։

Հիշեցնենք, որ դատարանն Օզյուր Օզելի պաշտոնավարումը բացարձակ անվավեր էր ճանաչել, ինչից հետո էլ ԺՀԿ նախկին առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն կրկին դարձել է կուսակցության նախագահ:

Աղբյուր՝ Artı Gerçek

Ենթաբաժնի վերջին լուրերը

Ռուտե․ «Թուրքիան ՆԱՏՕ-ի առանցքային դաշնակիցներից է»

13.11.2026

Ըստ նրա՝ Թուրքիան վայելում է մյուս 31 դաշնակիցների մեծ հարգանքը։

Թուրքիայում զինված տղամարդը բողոքի ակցիա է իրականացրել ընդդեմ Իսրայելի

13.11.2026

Ակցիայի պատճառով մի քանի ժամով կաթվածահար է եղել երթևեկությունը։

Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժություն են անցկացնում

13.11.2026

Դրա հիմնական նպատակն է զարգացնել երկրների համատեղ գործելու կարողությունները և ամրապնդել ռեգիոնալ տնտեսական ծրագրերի անվտանգությունը։

Next Post

Իզմիրում անտառային հրդեհներ են

9

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır