Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ: Օրակարգում են եղել երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային ու համաշխարհային նշանակության հարցեր:
Էրդողանը նշել է, որ իրենք մի շարք ոլորտներում, այդ թվում՝ առևտրի, անվտանգության, ռազմարդյունաբերության և էներգետիկայի ոլորտներում, աշխատում են հարաբերություններն ամենաբարձր մակարդակի հասցնելու համար և շարունակելու են այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել:
Թուրքիայի նախագահը անդրադարձել է նաև հուլիսի 7-ից 8-ն Անկարայում կայանալիք ՆԱՏՕ երկրների ղեկավարների գագաթնաժողովին և ցանկություն հայտնել, որ այդ գագաթնաժողովը հանգեցնի դաշնակիցների միջև առկա համագործակցության ամրապնդմանը:
Բացի այդ, Էրդողանը շնորհավորել է Քարնիին հուլիսի 1-ի՝ Կանադայի տոնի առթիվ:
Աղբյուր՝ Trt Haber





