Թուրքիայի և Անգլիայի միջև պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության զարգացման նպատակով Անկարայում տեղի է ունեցել երկու երկրների պաշտպանական արդյունաբերության խորհրդի (TUDIC) 2-րդ նիստը։
Թուրքիայի ռազմական արդյունաբերության վարչության ղեկավար Հալուք Գյորգյունի գլխավարությամբ անցկացված հանդիպմանը մասնակցել են Թուրքիայի պաշտպանության նախարարի տեղակալ Մուսա Հեյբեթը, Միացյալ Թագավորության պաշտպանության պատրաստվածության և արդյունաբերության հարցերով պետնախարար Լյուք Փոլարդը, ինչպես նաև երկու երկրների պատվիրակությունները։
Գյորգյունը նշել է, որ փոփոխվող գլոբալ անվտանգության պայմաններում երկու դաշնակից երկրները վերահաստատել են համատեղ նախագծերի մշակման, տեխնոլոգիաների փոխանակման և արտադրության ոլորտներում համագործակցությունն խորացնելու իրենց պատրաստակամությունը։
Նա համոզմունք է հայտնել, որ երկու երկրների պաշտպանական արդյունաբերության ընկերությունների միջև անցկացված երկկողմ հանդիպումները ճանապարհ կհարթեն երկարաժամկետ նոր գործընկերությունների համար։
Աղբյուր՝ Defensehere




